
ԴՆԹ-ի թեստն օգնել է ապացուցելու 38 տարի նստած ամերիկացու անմեղությունը. ABC

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի նահանգապետ Ջերի Բրաունն ստորագրել է հրամանագիր 38 տարի բանտում նստած 70-ամյա կալանավորիին ազատ արձակելու մասին այն բանից հետո, երբ ԴՆԹ-ի նմուշի անալիզը հաստատել է նրա անմեղությունը:
Այդ մասին հայտնել է ABC հեռուստաալիքը: Նրա տվյալներով՝ 1980 թվականին Քրեյգ Ռիչարդ Քոուլին մեղավոր է ճանաչվել իր նախկին ընկերուհու եւ նրա չորսամյա որդու սպանության մեջ եւ դատապարտվել ցմահ բանտարկության: Քոուլիի գործի վերաքննումն սկսվել է մեկ տարի առաջ, այն բանից հետո, երբ խուզարկուներից մեկն սկսել է կասկածել դատավճռի ճշտությանը:
Օգտագործելով արդի տեխնոլոգիաները, որոնք մատչելի չէին հետաքննության պահին, գիտնականներն ապացուցել են, որ գլխավոր հանցանշանի վրա գտնված՝ ԴՆԹ-ի նմուշը չի պատկանում դատապարտված տղամարդուն: Կալիֆոռնիայի նահանգապետն ստորագրել է հրամանագիր բանտից Քոուլիին անհապաղ ազատ արձակելու մասին: Բրաունը նշել է, որ տղամարդն օրինակելի կալանավոր է եղել 38 տարվա ընթացքում՝ խուսափելով հանցախմբերից եւ բռնությունից, ինչպես նաեւ իրեն նվիրել է կրոնին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: