
Տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ չեն կարողանում մեկնել Բալիից հրաբխի ժաքթման պատճառով

Ինդոնեզիայի Բալի կղզում տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ են կուտակվել Ագունգ հրաբխի ժայթքման պատճառով փակված միջազգային օդանավակայանում, որոնք հույս ունեն մեկնելու տուն, նրանց թիվը մշտապես աճում է, իրադարձության վայրից հաղորդել է Associated Press գործակալությունը։
Օդանավակայանի լուսատախտակը վկայում է հարյուրավոր ավիաչվերթերի չեղարկման մասին, տեղեկատվություն է ստացվում, որ դեպի Բալի հանրահռչակ առողջարանային կղզի չվերթերն օդում հետ են դարձնում եւ ուղարկում Ջակարտայի, Սինգապուրի, այլ քաղաքների օդանավակայաններ:
Օդանավակայանը փակ է նոյեմբերի 27-ի տեղական ժամանակով 06:00-ից (Երեւանի ժամանակով 02:00-ից): Փակման որոշումը կայացվել է այն բանի կապակցությամբ, որ հրաբխի ժայթքման հետեւանքով գոյացած մոխրի շերտը հասել է օդանավակայանի օդային տարածություն:
Իշխանությունները պահանջել են տարահանել հրաբխի շրջակա բնակավայրերը: «Հրաբխի ժայթքման պատճառով վտանգի աստիճանը հասցվել է ամենաբարձրին»,- հայտարարել է երկրի գլխավոր հրաբխագետ Գեդե Սուանթիքան, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: