
Սև ծով է մտել «Ջեյմս Ուիլյամս» ամերիկյան էսկադրային ականակիրը

Ամերիկյան «Ջեյմս Ուիլյամս» հրթիռային էսկադրային ականակիրը մտել է Սեւ ծով: Այդ մասին հայտնել է թուրքական Yoruk Isik Twitter-օգտահաշիվը, որտեղ տվյալներ են հրապարակվում Բոսֆորով մարտանավերի երթեւեկության վերաբերյալ:
«Առլի Բերք» տիպի էսկադրային ականակիրը, որը հանդերձված է Aegis մարտական տեղեկատվական-կառավարման համակարգով, չի մտնում որեւէ միավորման կազմի մեջ: Նավի ընթացիկ յոթնամսյա նավարկության նպատակն ԱՄՆ-ի ռազմական ներկայության ապահովումն է:
Նոյեմբերի 19-ին Սեւ ծով էր մտել Ֆրանսիայի ռազմածովային ուժերի La Fayett տիպի ֆրեգատը, որը կառուցված է «սթելս» տեխնոլոգիայով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: