
«Հայ-ամերիկյան հարաբերությունները բարելավվել են». Կիրո Մանոյան

Հայաստանը պետք է լավ հարաբերություններ ունենա տարածաշրջանում գլխավոր խաղացողներից գոնե մեծ մասի հետ՝ Իրանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը:
Խոսելով հայ-ամերիկյան հարաբերությունների մասին՝ նշեց, որ վերջին ամիսներին հայ-ամերիկյան հարաբերություններն ինչ-որ առումով բարձրացվել են ռազմավարական մակարդակի:
«Ճիշտ կլինի, որ հավասարակշռված ձևով հարաբերությունները զարգանան: Հայ-իրանական հարաբերությունները չեն կարող փոխարինել հայ-ամերիկյանին, հայ-ամերիկյանը չպետք է ազդեցություն ունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա: Անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները»,- նշեց Մանոյանը՝ հավելելով, որ ԱՄՆ-Իրան լարվածությունն ինչ-որ մթնոլորտ է ստեղծում մեր տարածաշրջանում, որտեղ մյուս կողմերը կարող է ասեն՝ այս հարցում մեզ հետ եք կամ մեր դեմ:
«Նման իրավիճակներ եթե ՀՀ-ի առջև դրվեն, ու հստակ ասեն՝ կամ մեզ հետ ես, կամ մեր դեմ, դա լավ չէ: Խոսքը միայն ԱՄՆ-ի մասին չէ»,- նկատեց Կիրո Մանոյանը:
Անի Կարապետյան