Բաժիններ՝

Պուտինը Կիևի ակտիվությունն է ակնկալում Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման գործում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Ուկրաինայի նոր ղեկավարությունը կկարողանա եռանդուն գործել երկրների միջեւ հարաբերությունների վերականգնման համար՝ նշելով այդ գործընթացի անխուսափելիությունը:

Այդ մասին պետության ղեկավարը պատմել է «Միր» հեռուստաալիքին տված հարցազույցում, որի մի հատվածը զետեղված է YouTube-ում: «Անխուսափելի է, որ մենք կվերականգնենք մեր հարաբերությունները: Չի կարող այսպես լինել միեւնույն ժողովրդի մասերի միջեւ կամ, այլ կերպ, երկու եղբայրական ժողովուրդների միջեւ»,- ասել է Պուտինը:
«Նոր ղեկավարությունը, հուսով եմ, ապավինելով այն վստահությանը, որն Ուկրաինայի ժողովուրդը ցույց տվեց նորընտրիր նախագահին, կկարողանա եռանդուն գործել թե՛ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների վերականգնման, թե՛ ներքին խնդիրների լուծման ուղղությամբ»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930