Բաժիններ՝

Ոստիկանությունն ավելի քան 200 մարդու է բերման ենթարկել Մոսկվայում կայած չարտոնված ակցիայից

Մոսկվայի կենտրոնում շուրջ 1200 մարդ է մասնակցել իշխանությունների հետ չհամաձայնեցված ակցիային ի պաշտպանություն «Մեդուզայի» լրագրող Իվան Գոլունովի, նրանցից 200-ին բերման են ենթարկել: Այդ մասին հունիսի 12-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել են ՌԴ մայրաքաղաքի ոստիկանության մամուլի ծառայությունում:

«Վարչական իրավախախտումներ կատարելու համար, որոնք նախատեսված են ՌԴ-ի Վարչական իրավախախտումների օրենսգրքի 20.2 հոդվածով, ձերբակալվել է ավելի քան 200 մարդ»,- ասել են գերատեսչությունում:

Ներքին գործերի նախարարության գլխավոր վարչությունում պարզաբանել են, որ մայրաքաղաքի իշխանություններն ավելի վաղ հասարակական ակցիայի անցկացումը համաձայնեցրել են Ակադեմիկոս Սախարովի պողոտայում: Ոստիկանությունում նշել են, որ Մոսկվայի կենտրոնում հունիսի 12-ին տեղի են ունենում մշակութային-հանդիսախաղային միջոցառումներ՝ նվիրված Ռուսաստանի օրվա տոնակատարությանը:

Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հայտնել է, որ ձերբակալվածների թվում է բլոգեր Ալեքսեյ Նավալնին: Ակցիայից առաջ ոստիկանության աշխատակիցները դրա համակազմակերպիչներից մեկին՝ Իլյա Ազարին, նախազգուշացրել են միջոցառման անօրինական լինելու մասին:

Ակցիան պլանավորվել էր մինչեւ Գոլունովի ազատ արձակումը եւ մինչեւ լրագրողի անմեղապարտության մասին՝ ՌԴ-ի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւի հայտարարությունը: Գոլունովն ինքը հայտնել է, որ չի գնա չարտոնված ակցիայի, որ ավելի լավ է զբաղվի իրոք օգտակար գործերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս