Զելենսկին հանդիպում կանցկացնի Մերկելի և Շտայնմայերի հետ
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը եւ Ուկրաինայի նրա պաշտոնակից Վլադիմիր Զելենսկին հունիսի 18-ին բանակցություններ կանցկացնեն Բեռլինում: Այդ մասին ասված է առաջիկա օրերի միջոցառումների ցուցակում, որը հունիսի 12-ին տարածել է Գերմանիայի ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Բելվյու պալատ (նախագահի նստավայրը): Բանակցություններ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ»,-ասված է միջոցառումների պլանում: Թեմաները, որոնք կողմերը պլանավորում են արծարծել երկխոսության ընթացքում, չեն նշվում:
Ծրագրված են նաեւ Զելենսկու բանակցությունները Գերմանիայի կանցլեր Անգլա Մերկելի հետ:
Մայիսի 30-ին Կիեւում Զելենսկին ընդունել է ԳԴՀ-ի եւ Ֆրանսիայի արտգործնախարարներ Հայկո Մաասին եւ Ժան-Իվ լե Դրիանին:
Բրյուսել արտասահմանյան իր առաջին պաշտոնական այցի շրջանակում, որը կայացել Է հունիսի 4-ին եւ 5-ին, Զելենսկին հանդիպում է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի, Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: