
Եվրահանձնաժողովը եվրոպական բիզնեսին խորհուրդ է տվել պատրաստվել առանց համաձայնագրի Brexit-ին

Եվրահանձնաժողովը (ԵՀ) Եվրամիության (ԵՄ) երկրների կառավարություններին եւ եվրոպական գործարարությանը խորհուրդ է տվել օգտվել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործում մինչեւ հոկտեմբերի 31-ը երկրին տրված հետաձգումից եւ ավելի լավ նախապատրաստվել առանց համաձայնագրի Brexit-ին: Այդ մասին ասված է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու նախապատրաստման վերաբերյալ Եվրահանձնաժողովի՝ հունիսի 12-ին տարածված հայտարարության մեջ:
«Համաձայնագրի բացակայության սցենարը մնում է հնարավոր արդյունք, ուստի Եվրահանձնաժողովը բոլոր խաղորդներին ակտիվորեն կոչ է անում օգտվելու հետաձգման պատճառով առաջացած լրացուցիչ ժամանակից՝ երաշխավորելու համար, որ իրենք բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել են Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու այդ սցենարին նախապատրաստվելու համար»,- ասված է հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը։