Նևադայում պայթյունավտանգ նյութերով գնացք է դուրս ընկել ռելսերից
Նեւադայի նահանգում ռելսերից դուրս են ընկել այն գնացքի առնվազն 19 վագոնները, որը փոխադրում էր պայթյունավտանգ նյութեր, հրազեն եւ նռնակներ: Այդ մասին հայտնել էFox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով օկրուգի ոստիկանության լեյտենանտ Էլկո Քեւին Մակքինիին: Շարժակազմի լոկոմոտիվը վթարի չի ենթարկվել:
Նշվում է, որ ոչ ոք չի տուժել, այժմ կատարվում է պոտենցիալ վտանգ ներկայացնող նյութերի հետ շփված անձանց վարակազերծում: Զենքով եւ նռնակներով վագոնների դռներն անվնաս են մնացել: Վթարի պատճառը պարզվում է: Ինչպես հայտնել է Fox News-ը, գնացքներով Նեւադա են ուղարկում հնացած զենքը, ինչպես նաեւ դրա արտադրության համար նյութեր, հաղորդել է «Ինտերֆաքսը»: