
Հնդկաստանում անոմալ տապի պատճառով մահացածների թիվը հասել է 92-ի

Հնդկաստանի հյուսիս-արեւելքի Բիհարի նահանգում անոմալ տապից մահացածների թիվը հասել է 92-ի: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանությունների ներկայացուցիչներին: Ավելի վաղ հաղորդվել էր 29 մահացածների մասին:
«Անոմալ տապի կապակցությամբ, որը սաստկացել է հունիսի 15-ից, առայժմ հաղորդումներ են ստացվել 92 մահացածների մասին: Այդ մահերից 41-ը բաժին էընկնում Աուրանգաբադի օկրուգին, 35-ը՝ Գայյայի օկրուգին, 14-ը՝ Նավադայի եւ երկուսը՝ Ջամուի օկրուգին»,-հայտարարել է Բիհարի՝ տարերային աղետների դեմ պայքարի գերատեսչության ներկայացուցիչը:
Բիհարում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում պահպանվում է այս տարեշրջանի համար ոչ բնորոշ շոգը. ջերմաչափի սյուներն օրվա ընթացքում չեն իջնում 40 աստիճանից: Մինչդեռ Նյու Դելիում հունիսի 10-ին ջերմաստիճանը գերազանցել է 50 աստիճանի նշագիծը՝ հասնելով Հնդկաստանի մայրաքաղաքի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշին:
Հնդկաստանի հյուսիս-արեւելքի Բիհարի նահանգում սուր էնցեֆալիտի բռնկումը երեք շաբաթից պակաս ժամանակաշրջանում արդեն 128 երեխայի կյանք է խլել: Բժիշկները հիվանդույթան տարածման պատճառը համարում են տարածաշրջանում պահպանվող անոմալ տապը՝ բարձր խոնավության հետ միասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: