Ուկրաինայի բնակիչների կեսը գոհ է Զելենսկու գործունեությունից. հարցում
Ուկրաինայի բնակիչների կեսը գոհ է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործունեությունից, հարցման մասնակիցների եւս գրեթե 40 տոկոսն դեռեւս չի կարողացել ճշտել նրա նկատմամբ իր վերաբերմունքը: Այդ մասին վկայում են «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի հարցման՝ հունիսի 19-ին հրապարակված տվյալները:
«Հարցվածների կեսը գոհ է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործունեությունից, 14 տոկոսը հակառակ կարծիքին է, եւս 38 տոկոսը դեռեւս չի կարողացել իր վերաբերմունքը ճշտել նրա նկատմամբ»,-ասված է հարցման տեքստում, որը զետեղված է «Ռեյտինգ»-ի կայքում:
Հարցումն անցկացվել է 2019 թվականի հունիսի 8-ից մինչեւ 12-ը՝ ամբողջ Ուկրաինայի տարածքում, բացառությամբ Կիեւի կողմից չվերահսկվող Դոնբասի շրջանների: Հարցմանը մասնակցել է 2 հազար քաղաքացի: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 2,2 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: