Բաժիններ՝

Աշխարհը մոտ է այն եզրագծին, որից անդին վերահսկողությունը կորցնելու վտանգ կա. Տուսկ

Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը G20-ի գագաթնաժոովի նախաշեմին դրա մասնակիցներին նախազգուշացրել է աշխարհում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ վերահսկողությունը կորցնելու վտանգի մասին՝ կոչ անելով աշխատել ճգնաժամերի լուծման վրա եւ հաշվի առնել Նագասակիի դասերը։

«Նույնիսկ այդ կարճատեւ այցը ինձ հարկադրեց գիտակցելու, թե որքան ողբերգական է Նագասակիի դասը, եւ այնուամենայնիվ, որքան է այն լի հույսով: Այսօր՝ Օսակայում աշխարհի ղեկավարների հանդիպումից երկու օր առաջ, դա նաեւ պետք է պատասխանատվության դաս դառնա հանուն մեր ընդհանուր ապագայի»,- ասված է Տուսկի հայտարարության մեջ:

«Համաշխարհային ասպարեզը չի կարող վերածվել մի վայրի, որտեղ ուժեղներն իրենց պայմանները թելադրեն թույլերին առանց որեւիցե վերապահության, որտեղ եսամոլությունը գերակշռի համերաշխության նկատմամբ, իսկ ազգայնական հույզերը գերակշռեն ողջամտության նկատմամբ: Դուք պետք է հասկանաք. դուք պատասխանատվություն եք կրում ոչ միայն ձեր շահերի, այլեւ ամենից առաջ խաղաղության եւ անվտանգ, արդարացի աշխարհակարգի համար»,- ասված է հունիսի 26-ին տարածված հայտարարության մեջ:

«Այդ ամենը մեզ ցույց է տալիս, թե աշխարը որքան շատ է մոտեցել վտանգավոր եզրագծին: Մեք շարունակում ենք ձեւացնել, թե լիովին վերահսկում ենք իրադարձությունների եւ փոփոխությունների դինամիկան, բայց դա պատրանք է: Այդ վտանգների գիտակցումը պետք է հիմք դառնա Օսակայում քննարկումների համար»,-եզրափակել է Եվրախորհրդի նախագահը հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս