Ջո Բայդենի վարչակազմը փորձելու է երկարացնել ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագիրը (СНВ-III):
Հունվարի 20-ին 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ավստրիայի հարավ-արեւելքի Շտիրիա դաշնային երկրամասում. էպիկենտրոնի շրջանում թեթեւ վնասվել են շենքերը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եղել է, կա եւ կլինի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման կողմնակիցը, բայց արդեն մի քանի տարի նրա տրամադրվածությունը փոխադարձություն չի գտնում օվկիանոսից այն կողմ:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա փետրվարի 5-ին Ալմաթիում անմիջակա ռեժիմով:
Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն կարող են համատեղ հրավեր ուղարկել ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենին այցելելու Բրյուսել:
Դոնալդ Թրամփը, որը հունվարի 20-ին հեռանում է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնից, իր մերձավորների հետ քննարկում է նոր կուսակցություն ստեղծելու հնարավորության հարցը:
Եվրամիության եւ ԱՄՆ-ի միջեւ տարաձայնությունները Ջոզեֆ Բայդնեի՝ պետության ղեկավարի պաշտոնի անցնելուց հետո չեն անհետանա, սակայն նոր հարաբերությունների կառուցման շանս կա:
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հունվարի 19-ին կանխապահովել է իտալացի սենատորների վստահությունը, ինչի շնորհիվ խուսափել է կառավարող կոալիցիայի փլուզումից:
ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենի պաշտոնակալության վերջին նախապատրաստություններն են տեղի ունենում Միացյալ Նահանգների մայրաքաղաքում, որը նշանակված է հունվարի 20-ի կեսօրին (Երեւանի ժամանակով 21:00-ին):
Բնական է, որ գլոբալ քաղաքականությունը, օրինակ՝ ԱՄՆ-Ռուսաստան, ԱՄՆ-Իրան և ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները իրենց ազդեցությունը կունենան մեզ վրա: Ռազմավարական դաշնակցի նկատմամբ տնտեսական ճնշումները, հարևան Իրանի նկատմամբ պատժամիջոցները ուղիղ հարվածում են նաև մեր տնտեսությանը, իսկ լարված հարաբերություններն էլ ավելի են բարդացնում մանևրելու մեր հնարավորությունը:
2020 թվականի նոյեմբերին Ճապոնիայում հայտնաբերված թռչնագրպի բռնկումը դարձել Է վարկման հայտնաբերված օջախների թվով ամենաընդգրկունը: Հունվարի 19-ին պրոֆիլային գերատեսչությունների նստում այդ մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն:
Բրազիլիայի Anvisa սանիտարական հսկողության ազգային գործակալությունը հունվարի 17-ին հավանություն է տվել COVID-19-ի դեմ առաջին երկու պատվաստանյութերին՝ AstraZeneca-ի եւ Օքսֆորդի համալսարանի կողմից մշակված պատրաստուկին եւ SinoVac չինական ընկերության կողմից մշակված CoronaVac պատրաստուկին:
Ալժիրի իշխանությունները հունվարին կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի մոտավորապես 500 հազար չափաբաժնի են սպասում:
Բարձրարդյունավետ պատվաստանյութի առկայությունը մոլորակի վրա COVID-19-ի արմատապես վերացման երաշխիքներ չի տալիս, SARS-CoV-2 կորոնավիրուսը կարող է շնչուղիների լուրջ վարակ դառնալ:
Ճապոնիայի կառավաությունն արտակարգ ֆինանսական օգնություն ցույց կտա երկրի հյուսիսային շրջաններին, որտեղ միջոցները չեն բավականացնում ձյունը մաքրելու համար:
ԱՄՆ-ի ընտրված նախագահ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը հունվարի 20-ին Կոնգրես կուղարկի օրենսդրական առաջարկություններ միգրացիոն ոլորտի բարենորոգման մասին:
Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ղեկավարների եռակողմ հանդիպումը, բացարձակապես շեղվելով իր նախապես հայտարարված օրակարգից, հանգեց Ռուսաստանի և Թուրքիայի կողմից համաձայնեցված՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում արցախյան պատերազմից հետո նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարության 8-րդ հոդվածի դրույթների շեշտադրությամբ՝ տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման նպատակով նոր աշխատանքային եղանակի ձևավորման, ըստ որի՝ ընդունվում է Ռուսաստանի նախագահի առաջարկը` ստեղծել աշխատանքային խումբ, որը համատեղ ղեկավարելու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եռակողմ հանդիպումն անվանել է «կարևոր և օգտակար»՝ ասելով, որ նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության համաձայնագրի պայմաններն «ընդհանուր առմամբ պահպանվում են»:
Իրանն իր պատժամիջոցների ցանկում է ընդգրկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և պետքարտուղար Մայք Պոմպեոյին:
Կրեմլը չի ծանոթացել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ենթադրյալ պալատի մասին հրապարակմանը, «իրականում դա ճիշտ չէ»:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարվերով նախկին օգնական Ջոն Բոլթոնը գտնում է, որ Դոնալդ Թրամփը պատմության մեջ կմտնի որպես ԱՄՆ վատագույն նախագահ:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 21 734-ով, ինչը դարձել է նվազագույնը նոյեմբերի 18-ից ի վեր:
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին գտնում է, որ կարող էր դառնալ Ուկրաինայի նախագահ, եթե այդ երկրում մասնակցեր ընտրություններին:
Այո, իհարկե, սա ինչ-որ առումով ուղերձ է Հայաստանի համար, որ, եթե ինչ-որ բան այն չլինի, շատ հավանական է, և պատրաստ են ռազմական առումով ինչ-որ խնդիրներ լուծել: Հարկ է նշել, որ հայկական տարածքը երաշխավորված է Ռուսաստանի կողմից, թեև ռուսական զորքերը Հայաստանում շատ քիչ են ու սահմանափակ հնարավորություններ ունեն, և իրական սպառնալիքի՝ մեծ պատերազմի դեպքում պաշտպանել Հայաստանին այդ ուժերը չեն կարող: Բայց քանի որ Ռուսաստանի հետ կռվել որևէ մեկը չի պատրաստվում, ի վերջո, Ռուսաստանը միջուկային տերություն է, և դա ներկայումս չի համապատասխանում ոչ Ալիևի, ոչ Էրդողանի մտադրություններին, ուստի ուղիղ պատերազմի սպառնալիք ներկայումս չկա:
Եվրոպայի Ավիացիոն անվտանգության գործակալությունը մտադիր է հաջորդ շաբաթ հավանություն տալ Boeing 737 MAX-ի թռիչքների թույլտվությանը, որոնք շուրջ մեկուկես տարի առաջ դադարեցվել էին այդ ինքնաթիռների երկու ավիավթարներից հետո:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Քաղաքակրթությունների դաշինքի գործերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ քննարկել է Պետությունների ղեկավարների համաշխարհային խորհրդաժողովի անցկացումը, որը պլանավորված է 2022 թվականի մայիսին:
«Հյուսիսային հոսք – 2» նախագծի մանակիցների դեմ պատժամիջոցներն անընդունելի են, իսկ ԱՄՆ-ը հետապդնում է բացառապես սեփական շահերը:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը պատրասվում են փետրվարին Նորվեգիա տեղափոխել B-1B Lancer չորս ռազմավարական ռմբակոծիչներից բաղկացած խումբ:
ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենը եւ ապագա փոխնախագահ Քամալա Հարիսը հունվարի 19-ին կմասնակցեն կորոնավիրուսի պատճառով մահացած ամերիկացիների հիշատակի արարողությանը:
Գործող նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 18-ին ստորագրել է կատարողական հրամանագիր, որով հունվարի 26-ից վերանում են կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված՝ ԱՄՆ մուտքի սահմանափակումները Շենգենյան գոտու երկրներց, Մեծ Բրիտանիայից, Իռլանդիայից եւ Բրազիլիայից: Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած փաստաթղթում:
ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջո Բայդենի անցումային շտաբը ՌԴ-ում երկրի դեսպան Ջոն Սալիվանին խնդրել է որոշ ժամանակ շարունակել աշխատանքն այդ պաշտոնում: