Չեչնիայի Սունժենսկի շրջանի լեռներում կորել էր 14 մարդուց բաղկացած խումբը:
Իրանում Ռուսաստանի դեսպան Լեւան Ջագարյանը հայտնել է փետրվարի կեսերին Հնդկական օվկիանոսում ռազմածովային զորավարժություններ անցկացնելու պլանների մասին։
Հնդկաստանի Ութարաքհանդի նահանգում սառցադաշտի սողքի հետեւանքով զոհերի թիվը հասել է 14-ի: Այդ մասին հաղորդել է Չամոլիի օկրուգի ոստիկանությունը, որտեղ տեղի է ունեցել արտակարգ պատահարը։
Ադրբեջանական «Report» լրատվական գործակալությունը հերթական կեղծիքն է տարածել, այս անգամ` Իտալիայի անունից, նշելով, թե Իտալիան Ադրբեջանին հրավիրել է մասնակցելու G20 գագաթնաժողովին:
Էկվադորի նախագահի թեկնածումներից ոչ մեկը կանխապես չի ստացել ընտրողների բավականաչափ պաշտպանությունն առաջին փուլում հաղթելու համար:
ԱՄՆ-ի նոր նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է վերականգնել փոխգործակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) հետ: Փետրվարի 7-ին այդ մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ իր նախորդ Դոնալդ Թրամփը չպետք է հնարավորություն ունենա ստանալու ամերիկյան հետախուզական գաղտնի զեկուցումներ
Բացի այն, որ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կանգնած է Սենատի կողմից իմփիչմենթի ենթարկվելու խնդրի առաջ, նա կանգնած է նաեւ Ֆեյսբուքի եւ Ինստագրամի իր հաշվեհամարներից զրկվելու հնարավորության առջեւ: Ինչպես Ֆեյսբուքի վերստուգիչ խորհրի անդամներից Էնդի Բայունին է ասում, իրենք նման հարցերում մեծապես են հաշվի առնում ընկերության չափանիշները, արժեքներն ու մարդու իրավունքների մասին միջազգային օրենքները: Խորհրդի անդամները […]
CBS News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Վաշինգտոնը չի վերացնի Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները՝ վերջինիս հետ բանակցություններ վերսկսելու համար: Խոսքը Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի հնարավոր վերականագման մասին է:
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը մեկնաբանել է Թուրքիայի հայտարարությունները՝ 2016 թվականի հեղաշրջման փորձին Միացյալ Նահանգների ներգրավման վերաբերյալ:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 106 միլիոն 3 հազարից:
2020 թվականին Չեխիայի տնտեսության անկումը ռեկորդային է եղել հանրապետության պատմության մեջ, որը կազմավորվել է 1993 թվականի հունվարի 1-ին:
2021 թվականի ամռանը անվտանգ հանգիստն ապահովելու համար Հունաստանի իշխանությունները պլանավորում են COVID-19-ի դեմ պատվաստել տուրիստական գոտիներում ապրող տեղի բնակչությանը եւ հյուրընկալության ինդուստրիայի աշխատողներին:
Պարենային ապրանքների գների ընդհանուր ինդեքսը հունվարին տարեկան արտահայտությամբ աճել է 4,7 կետով կամ 4,3 տոկոսով՝ մինչեւ 113,3 կետ, ցուցիչն աճում է արդեն ութերորդ ամիսն անընդմեջ եւ հասել է 2014 թվականից ի վեր առավելագույն մակարդակի:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Սերբիային Պետականության առաջիկա օրվա կապակցությամբ՝ մատնանշելով բարեփոխումների եւ Կոսովոյի անկախության ճանաչման անհրաժեշտությունը:
ԱՄՆ նախագահը նշել է, որ իր վարչակազմը կհակազդի Չինաստանի գործունեությանը, ուր կոպտորեն ոտնահարվում են մարդու իրավունքները: ԱՄՆ նախագահը կոչ է արել խաղաղության հասնել Եմենում, որը տարիներ շարունակ պառակտված է քաղաքացիական պատերազմի արդյունքում: Նա նաև հավաստիացրել է, որ Վաշինգտոնը կպաշտպանի Սաուդյան Արաբիայի ինքնիշխանությունը, որի տարածքը բազմիցս թիրախավորվել է իրանամետ ռազմական խմբավորումների կողմից:
Ըստ նախնական տվյալների ՝ անհայտ կորածների մեծ մասը Ռիշիգանգի հիդրոէլեկտրակայանի բանվորներն են. ՀԷԿ-ին բաժին է ընկել տարերքի հիմնական հարվածը:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում աճել է 116 842-ով:
Տուրօպերատորները նվազեցրել են Եգիպտոս ուղեգրերի գները. դա տեղի է ունեցել առողջարանների համար էժանացած տրանսֆերի շնորհիվ:
Ողջ աշխարհում կորոնավիրուսի տարածման տեմպերը նվազում են:
Իսրայելը միջազգային տուրիզմը կվերսկսի 2021 թվականի մարտից. տեղի բնակիչները, որոնք անցել է պատվաստման երկու փուլերը եւ ստացել «կանաչ անձնագիր», կկարողանան ճամփորդել առանց թռիչքից առաջ եւ վայրէջքից հետո կարանտին անցնելու եւ ՊՇՌ թեստ հանձնելու անհրաժեշտության:
Ֆրանսիայի Բորդո քաղաքում հնչած պայթյունի հետևանքով վիրավորվել է երեք, անհետ կորել` 2 անձ:
Ֆրանսիայում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի վատթարացման պարագայում երկրի իշխանությունները կարող են որոշում ընդունել երկրում երրորդ անգամ կարանտինի ռեժիմ հաստատելու մասին:
Մյանմայում փետրվարի 6-ին համացանցի հասանելիության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է NetBlocks ընկերությունը:
Կորոնավիրուսի նոր մանրէահիմքերի դեմ պատվաստանյութերի արդյունավետության խնդիրն ահանգստություն է հարուցում:
Pfizer ամերիկյան դեղագործական ընկերությունը հետ է կանչել Հնդկաստանում COVID-19-ի դեմ իր պատվաստանյութի շտապ օգտագործման թույլտվություն ստանալու հայտը։
Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների հետ Չինաստանի առեւտրի ծավալը 2020 թվականին առաջին անգամ գերազանցել է 100 միլիարդ դոլարը: Փետրվարի 4-ին այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը։
Մեծ Բրիտանիայի իշխանությունները վերջին 12 ամսվա ընթացքում երկրից արտաքսել են չինացի երեք լրտեսների, որոնք իրենց ներկայացրել են որպես լրագրողներ:
Ամերիկացի վիրաբույժներն աշխարհում առաջին անգամ հաջող վիրահատություն են կատարել հիվանդի դեմքի եւ երկու ձեռքերի միաժամանակյա փոխպատվաստմամբ, որն այրվածքներից տուժել էր ավտոմեքենայի վթարի հետեւանքով: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը:
Բոլոր պայմանները կան կարծելու, որ COVID-19 նոր կորոնավիրուսային վարակը տարածվել է չինական Ուհանի ծովամթերքների շուկայում, սակայն դա չի նշանակում, որ վիրուսը հենց այնտեղ է առաջացել: