ԱՄՆ-ում դեռահասը ողջ է մնացել՝ ընկնելով 30 մետրանոց ժայռից
Տասներեքամյա դեռահասը ողջ է մնացել՝ ընկնելով «Գրանդ կանյոն» ազգային պարկի 30 մետր բարձրությամբ ժայռից:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Ըստ ԶԼՄ-ների՝ Ուայաթ Քաուֆմանը ընտանիքի հետ ճանապարհորդելիս բարձրացել է «Գրանդ կանյոն» ազգային պարկի ժայռի վրա, սայթաքել և ընկել։
Ինչպես նշվում է, շտապօգնության խմբից երկու ժամ է պահանջվել տղային փրկելու համար։ Դեռահասին ինքնաթիռով տեղափոխել են Լաս Վեգասի հիվանդանոց՝ ինը կոտրված ողների, փայծաղի պատռվածքի, թոքերի վնասվածքի, ցնցումների, ձեռքի կոտրվածքի և մատի տեղաշարժի պատճառով: