Բաժիններ՝

BRICS-ի երկրները գագաթնաժողովում կքննարկվեն Ուկրաինայի իրավիճակը և աղքատության դեմ պայքարը

BRICS-ի երկրները գագաթնաժողովում կքննարկվեն Ուկրաինայի իրավիճակը և աղքատության դեմ պայքարը 18:40, 14 Օգոստոս շշԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կարևոր է համարում Յոհանեսբուրգում կայանալիք BRICS գագաթնաժողովում (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա) քննարկել Ուկրաինայում իրավիճակի կարգավորումը և աղքատության դեմ պայքարը։

«Գագաթնաժողովում կքննարկենք անհավասարության, խաղաղության հարցերը: Անհնար է չխոսել այդ մասին, անհնար է պատկերացնել, որ այս կամ այն ​​ժամանակ Ռուսաստանն ու Ուկրաինան չեն նստի բանակցությունների սեղանի շուրջ և չեն դադարի սպանել միմյանց»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ասել է նա սոցցանցերի ուղիղ եթերում:

Նրա կարծիքով՝ Մոսկվան և Կիևը պետք է ընդհանուր հայտարարի գան խաղաղ կարգավորման հարցում։ «Առայժմ երկու երկրներն էլ կարծում են, որ կարող են հաղթել պատերազմում»,- հավելել է քաղաքական գործիչը։

Բրազիլիայի ղեկավարը, բացի Ուկրաինայում տիրող իրավիճակից, կարևոր է համարում BRICS-ի իր գործընկերների հետ քննարկել աշխարհում աղքատության և սոցիալ-տնտեսական անհավասարության հետ կապված իրավիճակը։ «Միայն անցյալ տարի զարգացած երկրները սպառազինության վրա ծախսել են ավելի քան 2,2 տրիլիոն դոլար: Այդ գումարը կարելի էր ուղղել գործազրկության դեմ պայքարին, գյուղատնտեսական բերքատվության ավելացմանը, 735 միլիոն մարդու կերակրելուն»,- պարզաբանել է Բրազիլիայի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս