ԵՄ դիտորդական առաքելությունը հեռացրել է ՀՀ ՊՆ հաղորդագրությունը հերքող գրառումը
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը թվիթերյան միկրոբլոգից հեռացրել է իր նախորդ գրառումը և հաստատել, որ ԵՄ դիտորդական առաքելության պարեկները ներկա են եղել իրենց պատասխանատվության տակ գտնվող տարածքում կրակելու միջադեպի։
Ուղղված գրառման մեջ նաև նշված է, որ ԵՄ պարեկները չեն տուժել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ դիտորդական առաքելությունն իր Թվիթերյան միկրոբլոգում գրել էր. «ԵՄ դիտորդական առաքելության ոչ մի պարեկ կրակի թիրախ չի եղել:
Մենք պարեկություն ենք անում հայ-ադրբեւանական սահմանային շրջաններում եւ տեղեկացնում ենք Բրյուսելին ռազմական զարգացումների մասին, այդ թվում մեր պատասխանատվության գոտում կրակոցների դեպքերի մասին»։
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ:
Քիչ առաջ նաև համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ ԵՄ դիտորդը պատմում է, թե ինչպես են ադրբեջանցիները կրակել իրենց ուղղությամբ։