Բաժիններ՝

Բուլղարիայի մաքսային ծառայությունը Թուրքիայի հետ սահմանին ավելի քան 145 կգ մարիխուանա է առգրավել

Բուլղարիայի մաքսային ծառայությունը Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Կապիտան Անդրեևո» անցակետում առգրավել է ավելի քան 145 կգ մարիխուանա՝ մոտ 2,3 մլն լև արժողությամբ (մոտ 1,15 մլն եվրո):

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում են մաքսատան մամուլի ծառայությունից:

Ավտոմեքենայի վարորդը՝ Ավստրիայի քաղաքացիություն ունեցող 54-ամյա տղամարդը, ձերբակալվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել թմրամիջոցների մաքսանենգության փորձի համար։

Միջադեպը հետաքննվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս