
Իսրայելի ԱԳ նախարարն ավելի քան 10 տարվա ընթացքում առաջին անգամ կայցելի Լատինական Ամերիկա

Իսրայելի արտգործնախարար Էլի Քոենը դիվանագիտական այցով մեկնում է Պարագվայ և Ուրուգվայ:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նախարարությունը նշել է, որ սա Իսրայելի ԱԳՆ ղեկավարի առաջին այցն է Լատինական Ամերիկա ավելի քան 10 տարվա ընթացքում։
Ըստ մամուլի ծառայության՝ Պարագվայի մայրաքաղաք Ասունսիոնում Քոենը կմասնակցի հանրապետության նոր նախագահ Սանտյագո Պենյայի երդմնակալության արարողությանը, որը նախատեսված է օգոստոսի 15-ին։ «Այցի ընթացքում նախարարը կհանդիպի Պարագվայի և Ուրուգվայի նախագահների և այդ երկրների արտաքին գործերի նախարարներին, ինչպես նաև Լատինական Ամերիկայի այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ: