
Ռումինիան կամրապնդի ՆԱՏՕ-ի կառույցներն իր տարածքում. նախագահ

Ռումինիան ՆԱՏՕ-ի համար կարևոր տարածաշրջանային կենտրոն է և կշարունակի ջանքերը երկրի տարածքում դաշինքի կառույցների ամրապնդման ուղղությամբ։ Ըստ ТАСС գործակալության՝ այս մասին հայտարարել է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը։
«Ռումինիան ՆԱՏՕ-ի զսպման և պաշտպանության ամրացված դիրքերի ծանրության կարևոր կենտրոն է: Ռումինիան… կշարունակի ջանքերը երկրի տարածքում ՆԱՏՕ-ի կառույցների, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի՝ 2022 թվականին Չինկուում հիմնված մարտական խմբի ամրապնդման ուղղությամբ», – ասել է նա Կոնստանցայում Ռումինիայի ռազմածովային նավատորմի օրվա առթիվ ավանդական տոնակատարությունների ընթացքում:
Յոհանիսն ընդգծել է, որ Ռումինիան կշարունակի քաղաքական և գործնական օգնություն տրամադրել Կիևին, կմասնակցի ուկրաինացի զինվորականների պատրաստմանը ԵՄ-ի ռազմական օգնության առաքելության շրջանակներում, ինչպես նաև երկրում կբացի F-16 ինքնաթիռների համար օդաչուների պատրաստման տարածաշրջանային կենտրոն։