Պենտագոնը համաձայն է, որ Գուանտանամոյի բանտը պետք է փակել, սակայն անհրաժեշտ է անել այնպես, որ դա չվնասի ազգային անվտանգությանը:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) 2021 թվականին համաշխարհային տնտեսության վերականգնման սպասումները բարձրացրել է մինչեւ 5,2 տոկոս՝ աշնանային կանխատեսման 4,7 տոկոսի համեմատությամբ:
Աշխարհում նոր կորոնավիրուսի դեմ պատվաստվածների ընդհանուր թիվը գերազանցել է 159,3 միլիոնը, հետեւում է ՏԱՍՍ-ի հաշվարկներից, որոնք արվել են իշխանությունների, փորձագետների եւ զանգվածային լրտավամիջոցներնի տվյալների հիման վրա:
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի տիկինը՝ Մելանիա Թրամփը հայտարարել է նոր կազմակերպության՝ «Մելանիա Թրամփի գրասենյակ»-ի ստեղծման մասին: Այս մասին նշվում է ընկերության թվիթերյան միկրոբլոգում արված դեռևս միակ գրառման մեջ, որով իր էջում կիսվել է Մելանիա Թրամփը:
2020 թվականին Մեծ Բրիտանիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) կրճատումը կազմել է 9,9 տոկոս, ինչն ամենամեծ անկումն է 1920 թվականից ի վեր:
Մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է 14 861 մարդ: Վարակվածների ընդհանուր թիվը 4 057 698 է:
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում խորհրդարանի շենքից ոչ հեռու մեքենայի պայթյունի հետևանքով տուժել է վեց մարդ:
Աֆղանստանում արևելյան և հարավային նահանգներում պայթյունների հետևանքով զոհվել է անվտանգության առնվազն 4 աշխատակից՝ ներառյալ հրամանատարը, ծանր վիրավորել 7 մարդ:
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ 2021 թվականին Եմենում 2.3 միլիոն երեխա սովի մատնված կլինի: 3.4 միլիարդ դոլար արժողությամբ մարդասիրական օգնության ծրագիրը ֆինանսավորվել է ընդամենը 1.9 միլիարդի չափով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը բաժանվել են նախքան իրենց երջանկությունը ձեռք բերելը։ Հարաբերությունների խզումը տեղի է ունեցել ավելի քան 10 տարի առաջ, երբ ապագա ամուսինները Շոտլանդիայում էին սովորում։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին հաստատել է ամերիկյան ներկայիս վարչակազմի մտադրությունը՝ փակելու Գուանտանամոյի բանտը, սակայն հարցն այս պահին շարունակում է քննարկվել տարբեր գերատեսչությունների կողմից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Եվրամիությունն ավարտել է Եվրոպայի տնտեսության փրկման եւ վերականգնման հիմնադրամի (RRF) հաստատման ընթացակարգը՝ 672,5 միլիարդ եվրո փոխառության միջոցների ծավալով, որը շարունակվել է ութ ամիս։
Ֆրանսիական «Euronews» հեռուստաընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է կրճատել օտարալեզու եթերները։ Մասնավորապես նշվում է, որ հեռուստաընկերությունը լիովին կդադարեցնի թուրքերեն եթերները, իսկ իտալերենով կպահպանվեն միայն ինտերնետային հրապարակումները։
Գերմանիայում ընկերությունները բանակցություններ են վարում կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության շուրջ. մինչեւ ԵՄ-ում դրա կիրառմանը հավանություն տալը այն կարող է մատակարարվել երրորդ երկրներ:
Գերմանիան ապաստան կտրամադրի Բելառուսից 50 ընդդիմադիրների: Այդ մասին փետրվարի 11-ին հաղորդել է Sueddeutsche Zeitung-ը:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպական կոմիտեի ղեկավար Յոսիրո Մորին պաշտոնաթող է լինում իր թույլ տված սեքսիստական արտահայտությունների շուրջը ծայր առած սկանդալի ֆոնին:
Եվրոպական մի շարք երկրներում արտասովոր ցածր ջերաստիճաններ են հաստատվել: Այդ մասին հաղորդել է Sky News հեռուստաալիքը։
ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը հեռացրել է գլխավոր տնտեսագետին եւ քննադատել իր կաբինետի աշխատանքը՝ տնտեսությունը փրկելու նոր գաղափարների բացակայության համար: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով հյուսիսկորեական ԶԼՄ-ներին:
Մոսկվան պատրաստ է ԵՄ-ի հետ հարաբերությունների խզման, եթե այն տեղի ունենա Եվրամիության նախաձեռնությամբ: Այդ մասին լրագրողներին հաղորդել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունում։
Մոլդովայի սոցիալիստների կուսակցությունը (ՄՀՍԿ) Սահմանադրական դատարանում (ՍԴ) վիճարկում է վարչապետի պաշտոնի համար թեկնածություն առաջադրելու վերաբերյալ նախագահ Մայա Սանդուի հրամանագիրը՝ խորհրդարանական մեծամասնության որոշմանը հակառակ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հարավային Կորեայի նոր ԱԳ նախարար Չոն Իյ Յոնի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ լիակատար համագործակցություն եւ աջակցություն է խոստացել Վաշինգտոնի եւ Սեուլի միջեւ միությունն ամրապնդելու համար:
Գազի պայթյունն ամբողջովին ավերել է «Մագնիտ» սուպերմարկետի շենքը Վլադիկավկազի հյուսիս-արեւմուտքում: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հաղորդել է լրատվական աղբյուրը։
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը փետրվարի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է համավարակի, կլիմիայի փոփոխման դեմ պայքարը, ինչպես նաեւ իրավիճակը Սիրիայում եւ Եթովպիայում:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը մեկնաբանել է Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարի հայտարարությունը, ըստ որի՝ պաշտոնական Անկարան Ռուսաստանից ձեռք բերած S-400 ՀՕՊ համակարգերի հարցում Վաշինգտոնին կարող է առաջարկել կիրառել «Կրետեի մոդելը»։
«Հայաթ Թահրիր աշ Շամ» («Ջեբհաթ ան Նուսրա» կազմակերպության անվանումներից մեկը) կազմակերպության ահաբեկիչները զինյալներ են պատրաստում Ռուսաստանի տարբեր քաղաքներում զանգվածային փողոցային ակցիաների անցկացման վայրերում հանցագործություններ կատարելու համար, հայտնել են իրավապահ մարմինների աղբյուները։
Անցած օրը Չինաստանում կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման նոր դեպքեր չեն հայտնաբերվել երկրի ներսում, երկու նոր հիվանդացածները Շանհայ եւ Գուանդունի նահանգ են վերադարձել արտասահմանից:
Կորոնավիրուսի՝ մուտացիայի ենթարկված տարբերակների տարածումը համավարակի նոր ալիք չի առաջացնի: Այս կարծիքն է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն փետրվարի 11-ին El Pais թերթում հրապարակված հարցազրույցում:
2020 թվականի վերջին եռամսյակում աշխարհի առաջատար կորպորացիաների զուտ շահույթը նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ էապես աճել է, ինչը վկայում է գլոբալ տնտեսությունում իրադրության բարելավման մասին:
Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի հաջողությամբ կիրառումը եւ պատրաստումների արդյունքների դրական գնահատականները կարող են Ռուսաստանի գլոբալ հաջողության սկիզբը դառնալ այդ ոլորտում:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է վերադառնալ ակտիվ քաղաքական գործունեության ԱՄՆ-ի Կնգրեսի Սենատում իր իմփիչմենթի ընթացակարգի ավարտից հետո եւ մտադիր է դրա արդյունքներով սոսկ ուժեղացնել իր դիրքերը Հանրապետական կուսակցությունում: