ԱՄՆ-ն շարունակում է Ադրբեջանին կոչ անել բացել Լաչինի միջանցքը․ Ջոն Քիրբի

ԱՄՆ-ն մտահոգված է Լաչինի միջանցքի շրջափակմամբ և շարունակում է միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման կոչ անել Բաքվին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։

«Մենք, անշուշտ, խորապես մտահոգված ենք մնում առևտրային, մարդասիրական և մասնավոր տրանսպորտային միջոցների համար Լեռնային Ղարաբաղում միջանցքի շարունակական արգելափակմամբ։ Մենք ցանկանում ենք, որ այդ միջանցքը նորից բացվի։ Մենք շարունակում ենք Ադրբեջանի կառավարությանը կոչ անել շուտափույթ վերականգնել առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ տարանցումը միջանցքով», – ասել է Ջոն Քիրբին։

Պաշտոնյան նշել է, որ Սպիտակ տունը շարունակում է ջանքերը՝ օգնելու Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության հասնել դիվանագիտական ճանապարհով։

«Մենք որոշակի աստիճանի վրա պահպանում ենք երկխոսությունը և դիվանագիտությունը տարբեր մակարդակներով։ Նկատի ունեմ, որ մենք կանոնավոր աշխատում ենք՝ հասնելու լավագույն արդյունքին դիվանագիտական ճանապարհով», – ասել է Քիրբին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031