Վրաստանն ու Իսրայելը ազատ առևտրի շուրջ բանակցությունները կսկսեն 2024 թվականին

Վրաստանը և Իսրայելը երկու երկրների միջև ազատ առևտրի շուրջ բանակցությունները կսկսեն 2024 թվականին: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ամփոփելով Իսրայելի իր պաշտոնակից Բենյամին Նեթանյահուի հետ կայացած հանդիպման արդյունքները։

«Ուրախ եմ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպմամբ` Իսրայել կատարած իմ պաշտոնական այցի ընթացքում: Մենք քննարկել ենք երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Երբ մենք հաջորդ տարի սկսենք ազատ առևտրի շուրջ բանակցությունները, մեր տնտեսական, պաշտպանական և անվտանգության կապերը կշարունակեն ամրապնդվել: Շնորհակալ ենք Իսրայելին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու համար», – գրել է Ղարիբաշվիլին X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031