
«Էմոցիոնալ ֆիգնյա, էմոցիոնալ ֆասթֆուդ». Նաիրա Զոհրաբյանը՝ ՄԱԿ ԱԽ նիստի մասին

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը շարքային էմոցիոնալ ֆասթֆուդ էր։
ՄԱԿ-ի կանոնադրությամբ, Անվտանգության խորհուրդը կարող էր ընդունել պարտադիր իրավական ուժ ունեցող բանաձեւ եւ 24 ժամում Ադրբեջանից կմնար միայն թուրքական կամուֆլյաժը։
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դա չարեց։
Ինչպես ԵՄ-ն չխզեց, կամ՝ առնվազն չսպառնաց խզել Բաքվի հետ էներգետիկ պայմանագրերը։
Արեւմուտքը, երբ ուզում է, պատժելու բոլոր կլասիկ գործիքներն ունի՝ Challenger բրիտանական տանկերը վկա։
Իսկ երբ չի ուզում՝ լայն աուդիտորիային կերակրում է Ռաջ Կապուրի «Վիծիկ դանայով», ինչպես տեղի ունեցավ երեկ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։
Իսկ Արցախի հարցի լուծումը մեկ հասցե ունի՝ Երեւան, իշխանափոխություն։
Մնացածը՝ էմոցիոնալ ֆիգնյա է»։