ԱՄՆ-ն չեղարկում է իրանցի պաշտոնյաների հարազատների գրին քարտերը

ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Իրանի կանանց և ընտանիքի հարցերով նախկին փոխնախագահ Մասումե Էբթեքարի (պաշտոնավարել է 2017–2021 թթ.) որդուն՝ Իսա Հաշեմիին, և չեղարկել նրա կացության կարգավիճակը (գրին քարտը)։ Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտը։ Հաշեմիի հետ միասին ձերբակալվել են նաև նրա կինն ու որդին. երեքն էլ այժմ սպասում են արտաքսման։ Նրանք ԱՄՆ-ում բնակվում էին 2014 թվականից, իսկ գրին քարտ ստացել էին 2016-ին։

Սա նմանատիպ առաջին դեպքը չէ։ Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները ձերբակալել և չեղարկել էին 2020 թվականին ամերիկյան ուժերի կողմից սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի զարմուհու և թոռնուհու գրին քարտերը։ Բնակության մշտական կարգավիճակից զրկվել են նաև ամերիկյան ռազմական գործողության արդյունքում զոհված՝ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի դուստրն ու վերջինիս ամուսինը։ Նրանց արգելվում է մուտ գործել երկիր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930