Իսրայելը կարող է Թուրքիային հռչակել որպես նոր թշնшմի. Ֆիդան
Իսրայելը կարող է Թուրքիային հռչակել որպես նոր թշնամի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը:
«Իրանից հետո Իսրայելը չի կարող ապրել առանց թշնամու։ Մենք տեսնում ենք, որ նրանք փորձում են նոր հռետորաբանություն մշակել և Թուրքիային հռչակել որպես նոր թշնամի։ Մենք դա նկատում ենք ոչ միայն Նեթանյահուի, այլև իսրայելական ընդդիմության որոշ ներկայացուցիչների շրջանում»,- հայտարարել է Ֆիդանը:



