Բաժիններ՝

ԱՄՆ-ն հաղորդել է Խաղաղ օվկիանոսում նավերին նոր հարվածներ հասցնելու մասին

ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը (SOUTHCOM) հայտարարել է, որ անցած հանգստյան օրերին երկու հարված է հասցրել նավերին, որոնք, ըստ ամերիկյան հետախուզության տվյալների, շահագործվում էին ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներգրավված ընկերությունների կողմից և զբաղվում էին Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում թմրանյութերի փոխադրմամբ։ Այս մասին նշվում է SOUTHCOM-ի տարածած հաղորդագրության մեջ:

«ԱՄՆ Հարավային հրամանատարության հրամանատար գեներալ Ֆրենսիս Դոնովանի ցուցումով «Հարավային նիզակ» առաքելության միացյալ օպերատիվ ​​​​խումբը երկու մահացու կինետիկ հարված է հասցրել երկու նավի, որոնք շահագործվում էին ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների կողմից», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես պնդում է SOUTHCOM-ը, երկու նավն էլ ընթանում էին թմրամաքսանենգության հայտնի երթուղիներով և մասնակցել են թմրանյութերի առևտրին։ Հրամանատարության տվյալների համաձայն՝ առաջին հարվածի հետևանքով ոչնչացվել է երկու տղամարդ, մեկը ողջ է մնացել։ Երկրորդ հարվածի ժամանակ, ըստ ամերիկացի զինվորականների, զոհվել է երեք տղամարդ։

Հարվածից հետո ԱՄՆ Հարավային հրամանատարությունը առափնյա պահպանության ծառայությանը տեղեկացրել է, որ հարկավոր է որոնողափրկարարական գործողություն սկսել ողջ մնացածին հայտնաբերելու համար։ Հրամանատարությունում ընդգծել են, որ գործողության ընթացքում ամերիկացի զինվորականներ չեն տուժել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930