Ավստրալիայի վարչապետը կոչ է արել վերսկսել ԱՄՆ-Իրան բանակցությունները

Ավստրալիան կոչ է անում ԱՄՆ-ին և Իրանին հնարավորինս սեղմ ժամկետներում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին ապրիլի 13-ին 9News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն։

«Մենք կողմ ենք բանակցությունների վերսկսմանը և ցանկանում ենք, որ Մերձավոր Արևելքում դադարեն մարդկային կորուստներն ու քաղաքացիական ենթակառուցվածքների ավերությունները», — նշել է նա։

Բացի այդ, Ալբանեզեն նշել է, որ Կանբերան հույս ունի հնարավորինս շուտ վերականգնել առևտրային կապերը։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակն արդեն իսկ լուրջ ազդեցություն է թողնում համաշխարհային տնտեսության վրա՝ վնասելով ոչ միայն Ավստրալիային, այլև այլ երկրների։

Նա ընդգծել է, որ այս հակամարտությունն ուժեղացնում է գնաճային ճնշումն ամբողջ աշխարհում։ Վարչապետը հույս է հայտնել, որ ճգնաժամը շուտափույթ կհանգուցալուծվի, և կկայացվեն հավասարակշռված որոշումներ՝ հաշվի առնելով հնարավոր հետևանքները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930