Բաժիններ՝

Թրամփը ծիծաղելի է անվանել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը Ռուսաստանից պաշտպանության համար

Միացյալ Նահանգները մտադիր է «լրջորեն վերանայել» իր քաղաքականությունը ՆԱՏՕ-ի հետ կապված։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Էնդրյուս» ավիաբազայում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Reuters գործակալությունը։

«Մենք տրիլիոնավոր դոլար ենք ծախսում ՆԱՏՕ-ի վրա՝ օգնելու նրանց Ռուսաստանի դեմ պաշտպանության գործում։ Միայն մտածեք՝ մենք պաշտպանվում ենք Ռուսաստանից։ Ես վաղուց եմ կարծում, որ դա փոքր-ինչ ծիծաղելի է։ Բայց մենք տրիլիոնավոր դոլար ենք ծախսում դրա համար։ Եվ կարծում եմ, որ դա կենթարկվի շատ լուրջ վերանայման», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Նա կրկին նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չօգնեց ԱՄՆ-ին Իրանի դեմ ռազմական գործողություններում՝ հավելելով, որ «շատ հիասթափված» է ՆԱՏՕ-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930