ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատական կարգով կհետապնդի իրանական նավթ գնողներին և վաճառողներին

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը դատական կարգով կհետապնդի ցանկացած կողմի, որը կգնի կամ կվաճառի ամերիկյան պատժամիջոցների ներքո գտնվող իրանական նավթը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշը։

«Արդարադատության նախարարությունը դատական կարգով  վճռականորեն կհետապնդի յուրաքանչյուրին, ով գնում կամ վաճառում է պատժամիջոցների ներքո գտնվող իրանական նավթը», – գրել է Բլանշը X-ում։

Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ ապրիլի 13-ին կսկսեն իրանական նավահանգիստների շրջափակումը, սակայն չեն խոչընդոտի Հորմուզի նեղուցով նավարկող այն նավերին, որոնք չեն մտել և դուրս չեն եկել իրանական նավահանգիստներից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930