Բրիտանիան չի աջակցի Հորմուզի նեղուցի շրջափակմանը. Սթարմեր
Միացյալ Թագավորությունը չի միանա Հորմուզի նեղուցի շրջափակման ԱՄՆ ռազմական առաքելությանը։ BBC հեռուստառադիոհաղորդակցության կորպորացիայի եթերում հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Իմ տեսանկյունից կենսականորեն կարևոր է, որ նեղուցը լինի բաց, այլ ոչ թե փակ։ Սա մեզնից հեռու հարց չէ։ Ամեն անգամ, երբ նեղուցը փակվում է կամ բացակայում է ազատ նավարկությունը, նշանակում է, որ գազն ու նավթը չեն հասնում շուկաներ, իսկ գները բարձրանում են»,- ասել է Սթարմերը՝ նկատելով, որ դա ուղղակիորեն վերաբերում է Մեծ Բրիտանիայի սպառողներին։
«Մենք չենք ներքաշվելու պատերազմի մեջ։ Միացյալ Թագավորությունը չի ներքաշվի։ Դա չի բխում մեր ազգային շահերից, քանի որ ես մտադիր չեմ գործել, եթե չկա հստակ, օրինական հիմք և լավ մշակված պլան»,- հավելել է բրիտանական կառավարության ղեկավարը։



