Թուրքիա-Ռուսաստան առևտրի ծավալները 2023թ. կկազմեն 65 մլրդ դոլար

Նոյեմբերի 23-ին Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Անդրեյ Բուրավովը Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության հետ զրույցում, անդրադառնալով Թուրքիա-Ռուսաստան երկկողմ հարաբերություններին՝ ուշադրություն է հրավիրել երկու երկրների միջև առկա առևտրաշրջանառության ծավալներին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա նշել է, որ 2022-ին առևտրաշրջանառությունը կազմել է 65 մլրդ դոլար:

«Այս տարի (2023) ևս նույն կերպ կլինի: Մենք կպահպանենք դինամիկան»,- հավելել է ռուս դիվանագետը:

Բուրավովը, խոսելով երկու երկրների միջև բնական գազի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, ասել է նաև, որ դրանք կյանքի կոչելու նպատակով մանրամասն քննարկումներ են ընթանում:

Խոսքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիայում գազային հաբ ստեղծելու հայտարարության մասին է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930