Ռուսաստանն ու Թուրքիան կքննարկեն նոր ատոմակայանի կառուցումը

ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը կմեկնի Թուրքիա։ Նրա հետ միասին Անկարա կմեկնի 60 հոգանոց ռուսական պատվիրակություն, որի մեջ ներգրավված կլինեն «‎Գազպրոմի», «‎Ռոսնեֆտի», «‎Ռոսատոմի» ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հանդիպման օրակարգում լինելու է Թուրքիայի՝ գազային հաբ դառնալու հարցը, ինչպես նաև հացահատիկային գործարքը։

Թուրքական իշխանամետ «‎Sabah» լրատվամիջոցի սյունակագիր Դիլեք Գյույգյորը հայտնել է, որ քննարկվելու է նաև Թուրքիայի՝ Սինոփում կառուցվելիք նոր ատոմակայանի հարցը։ Ներկայումս ռուսական կողմը Թուրքիայի Մերսին քաղաքում կառուցում է «‎Աքքույու» ատոմակայանը։

Հիշեցնենք, որ երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստը տեղի էր ունեցել Անկարայում 2022 թվականի մայիսին։ Կողմերը քննարկել էին արդյունաբերական ապրանքների մատակարարումների ավելացման հարցը, ազգային արժույթներով վճարումների ավելացումն և փոխադարձ առևտրի խոչընդոտների նվազեցումը։

Տեսանյութեր

Լրահոս