Թուրքիան գալիք 2 տարվա ընթացքում 100 նավթահոր կբացի
Թուրքիան շարունակում է քայլերն ուղղված էներգետիկ անկախությանը, որի մասին փաստում են թեմայի շուրջ թուրքական մամուլում շրջանառվող վերջին տեղեկությունները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ այդմ՝ մինչև 2024-ի վերջ Թուրքիան երկրի հարավ-արևելյան հատվածում գտնվող Գաբար լեռան ընդերքից օրական 100.000 բարել նավթ կարդյունահանի:
Նշվում է, որ ներկայումս Գաբար լեռան վրա բացված նավթահորերի թիվը 19 է և մինչև 2023-ի ավարտն այն ծրագրվում է հասցնել 29-ի:
Իսկ գալիք երկու տարվա ընթացքում Թուրքիան նպատակ ունի այդ թիվը հասցնել 100-ի: