Թուրքիան ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը հայտնել է, որ Թուրքիան ընտրվել է Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հիշեցնենք, որ նախկինում Թուրքիան 2 անգամ (1983-1989թթ. և 2013-2017թթ.) եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեում։

Նոյեմբերի 23-ին Ֆրանսիայում գումարված «Մասնակից պետությունների Գլխավոր ասամբլեայի 24-րդ» նստաշրջանում Թուրքիան, քվեարկության արդյունքում ստանալով 137 ձայն, 2023-2027թթ. ժամկետով դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ։

Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․ «Տարին 1 անգամ գումարվող Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում Թուրքիան իր 4 տարվա անդամակցության ընթացքում այսհուհետև իր խոսքը կասի Համաշխարհային ժառանգության ցուցակի թեկնածուների վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930