«Խաղաղության խաչմերուկ»-ի մասին հարցին Դոքերթին խոսել է «Միջին միջանցք»-ի առավելությունների մասին

Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին, ով մեկնել է Հայաստան և Ադրբեջան, APA-ին տված հարցազրույցում կիսվել է տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ որոշ մտքերով։

Հարցին, թե ինչ կարծիք ունի հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության վերաբերյալ Դոքերթին ասել է հետևյալը.

«Մեզ համար պարզ է, որ Հարավային Կովկասում կապերի ընդլայնումը շատ տրամաբանական մոտեցում է։ Իհարկե, այդ կապերն արդեն կան, ինչի պատճառով էլ Ադրբեջանը Եվրոպային էներգակիրների կարևոր մատակարար է և այդպիսին է մնացել երկար տարիներ։ Եվ, իհարկե, Մեծ Բրիտանիայի մասնակցությունն Ադրբեջանում հնարավոր դարձավ Ադրբեջանի՝ որպես Եվրոպային էներգիա մատակարարող շատ կարևոր դերի շնորհիվ։ Կարծում եմ, որ Ադրբեջանը և Հարավային Կովկասը շատ կարևոր կամուրջի դեր են խաղում Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև։

Եթե ​​մենք կարողանանք միասին բարելավել ենթակառուցվածքները և կապերը՝ լինեն դրանք խողովակաշարեր, էլեկտրահաղորդման մալուխներ, առևտուրային և ենթակառուցվածքային ուղիներ, ապա բոլոր շրջանները կշահեն: «Միջին միջանցքի» հայեցակարգը շատ լուրջ առաջարկ է, և կարծում եմ, որ այն հետաքրքրում է բոլոր երկրներին։ Քանի որ Կենտրոնական Ասիայի երկրները Ռուսաստանին համարում են անվստահելի գործընկեր, նրանք շահագրգռված են Ռուսաստանից անկախ իրենց էներգետիկ ռեսուրսները Եվրոպա մատակարարելու հարցում։

Կարծում եմ, որ մենք շատ շահագրգռված ենք ենթակառուցվածքների բարելավման գործում դերակատարում ունենալ: Առևտրի ընդլայնում նշանակում է ավելի կայուն տարածաշրջան, և դա ձեռնտու է բոլորին»:

Այսպիսով, Դոքերթի նույնիսկ չհիշատակեց Հայաստանը։ Հիշեցնենք նաև, որ, ինչպես բազմիցս հայտարարվել է, Ադրբեջանը բաղձալի «Զանգեզուրի միջանցքը» համարում է «Միջին միջանցքի» կարևոր բաղադրիչ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930