Թուրքիան շարունակում է ձգձգել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի վավերացումը

Ամերիկյան «Reuters» լրատվական գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Թուրքիան առաջիկա օրերին Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Շվեդիայի անդամակցության հայտը վավերացնել չի պատրաստվում:

Մասնավորապես ասվում է, որ անդամակցության հաստատման շուրջ քննարկումները և հետևաբար նաև անդամակցության հայտի հնարավոր վավերացումը կլինի ՆԱՏՕ անդամ երկրների արտգործնախարարների Բրյուսելյան հանդիպումից հետո:

Նշենք, որ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 28-ից 29-ը ընկած ժամանակահատվածում:

Տեսանյութեր

Լրահոս