Ադրբեջանն արդեն տևական ժամանակ է, ինչ արգելափակել է Լաչինի միջանցքով տեղաշարժը, ԼՂ հայ բնակչությունը բախվել է հումանիտար լուրջ ճգնաժամի։
Վաղը Սումգայիթի դատարանում կհրապարակվի 2 հայ գերիների վերաբերյալ վճիռը, դատախազը պահանջել է 12 տարվա ազատազրկում
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի համոզմամբ՝ ո՛չ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նամակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ո՛չ էլ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը որևէ բեկում Արցախում ստեղծված ծանրագույն վիճակում չեն մտցնելու, որովհետև այդ բեկումը պետք է մտցնի Հայաստանի Կառավարությունը, որը, սակայն, դարձել է դրական փոփոխության հիմնական կնճիռը, ավելին՝ Հայաստանի Կառավարությունը մատնված է տոտալ անգործության և հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, վիժեցնում է ցանկացած հայանպաստ գործողություն։
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամի իր ալիքում գրում է․ «Ալիևի բռնապետական ռեժիմի կողմից վերահսկվող հեռուստաալիքները եղանակի տեսության մեջ ավելացրել են «Արևմտյան Ադրբեջանը»։
Ջուման նաև նշել է, որ Բաքուն, Անկարան և Թել Ավիվը հասկանում են, որ ուժեղ Իրանի պարագայում անհնար է հասնել Հայաստանի Սյունիքի մարզով միջանցքի բացմանը։ Նրա խոսքով՝ Թուրքիան, Ադրբեջանն ու Իսրայելն այսօր միասնական են Իրանում կայունությունը խաթարելու իրենց ցանկության մեջ, քանի որ միայն թուլացած Իրանը թույլ կտա Զանգեզուրի միջանցքի գոյությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակը հաստատել է, որ հուլիսի 7-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հետ հանդիպում է սպասվում: Զելենսկին հուլիսի 7-ին կմեկնի Ստամբուլ՝ հանդիպելու Էրդողանի հետ:
Թուրքիայի Մերսին քաղաքում փակցված Էրդողանի պաստառներից մեկի վրա 16-ամյա տղան նկարել էր Հիտլերի բեղերը։ Նրան էր վերագրվել նաև պաստառի վրա հայհոյանքներ գրելը։
Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը ելույթով է հանդես եկել «LINKS Europe»-ի կազմակերպած «Հարավային Կովկաս և Եվրոպական միություն․ հասցեագրելով մարտահրավերները և գնահատելով հնարավորությունները» (“The South Caucasus and the European Union – addressing challenges, seizing opportunities”) խորագրով համաժողովին:
168.am-ի հետ զրույցում Արցախյան ազատամարտի մասնակից, «Արաբո» կամավորական ջոկատի հիմնադիր Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը, ասաց, որ որևէ միջազգային մեխանիզմ չի կարող ապահովել արցախահայության անվտանգությունը, այն էլ՝ Ադրբեջանի կազմում։ Արցախն ու արցախահայությունը կարող են միայն մեկ դեպքում անվտանգ լինել՝ Պաշտպանության բանակով և Ադրբեջանից անկախ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Իրանի կողմից 2231 բանաձևի կատարման վերաբերյալ իր 15-րդ զեկույցում ասել է, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը (ՀԳՀԾ) դեռևս լավագույն տարբերակն է։ Այս մասին տեղեկանում ենք IRNA լրատվական գործակալությունից։ Ըստ հրապարակման՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև խնդրել է ԱՄՆ-ին չեղարկել Թեհրանի դեմ պատժամիջոցները և երկարաձգել Իրանի նավթի առևտրի հետ կապված բացառությունները։ «Իրանի […]
«Այնպես որ՝ ցանկացած տարածաշրջանում որևէ էսկալացիա և՛ հնարավորություն է, և՛ մարտահավեր բոլոր խաղացողների համար։ Նրանցից յուրաքանչյուրը փորձելու է օգտվել իրավիճակից կամ դիմագրավել մարտահրավերներին»։
Խմբակցության 20 պատգամավորները կլինեն հանձնաժողովների անդամներ և տեղեր կունենան նաև Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդում (RTÜK)։
Թուրքական մամուլում շրջանառվում են ռուսական «FUN&SUN» տուրօպերատորի որոշման մասին լուրերը, որոնք հիմնականում որակվում են որպես «ասնպասելի» որոշում:
Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ բանակցությունների արդյունքներ չի կանխորոշում, այլ աջակցում է համաձայնության կայացմանը, որը կլինի տևական, կայուն և կապահովի հիմքեր խաղաղության համար։
Ադրբեջանը, անընդհատ նվազեցնելով Լաչինի միջանցքի նշանակությունը, միջանցքի ողջ իրավական բովանդակությունը, ի վերջո, բերել է նրան, որ նախ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից այն ընդամենը վերածվել էր հումանիտար բեռնափոխադրումներ կատարելու համար նախատեսված ճանապարհի, իսկ հունիսի 15-ից առհասարակ դադարեցրել է նաև այդ հնարավորությունը:
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ-ում բանակցությունների ընթացքում գրանցած առաջընթացը. ՌԴ
Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հուլիսի 5-ին իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հրավերով մեկնել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու:
ՄԱԿ Անվտանգության խորհրդում Միացյալ Թագավորության նախագահության ներքո հուլիսի 5-ին տեղի է ունեցել քննարկում՝ «Երեխաները և զինված հակամարտությունները» թեմայով, որում ելույթներով հանդես են եկել Զինված հակամարտություններում երեխաների պաշտպանության հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Վիրջինիա Գամբան և յոթ տասնյակից ավել ՄԱԿ անդամ-երկրների ներկայացուցիչներ։
Ռուսաստանը Ադրբեջանին հորդորում է ապահովել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկությունը Լաչինի միջանցքով։
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը Ֆրանսիայի նախագահին մեղադրել է աշխատանքը սաբոտաժ անելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի փլուզմանը մասնակցելու համար։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և առհասարակ հումանիտար առաքելություն իրականացնող ցանկացած միջազգային կազմակերպության քաղաքական պահանջներ ներկայացնելը հակասում է միջազգային հումանիտար իրավունքին:
ՀՀ ՄԻՊ-ի խոսքով՝ թեման անընդհատ բարձրաձայնում է բոլոր միջազգային գործընկերների հետ շփումների ժամանակ:
Ղազարյանի խոսքով՝ քանի դեռ փակ է Լաչինի միջանցքը, չի կարող երկխոսություն լինել։
Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն անդրադարձել է Ադրբեջանի պահանջին՝ Արցախի պաշտպանության բանակը լուծարելու մասին։
Թեև այդ իրավիճակի հետ գազամատակարարումը և էլեկտրամատակարարումը որևէ առնչություն չունեին, այդուհանդերձ, Ադրբեջանը դադարեցրեց Հայաստանից Արցախ գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումը:
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի խոսքով՝ ՄԻԵԴ-ի որոշումից հետո ավելի սրվեց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ ներկայացնլով իր ղեկավարած կառույցի զեկույցները, որոնք առնչվում են Արցախում ստեղծված իրավիճակին։
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանը հայկական կողմին շարունակում է մեղադրել ականապատման հարցում։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ այցի շրջանակներում հուլիսի 5-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ:
Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության Շրջակա միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ՝ անցած շաբաթ իրականացված հետազոտության արդյունքներով Սև ծովի ջրի նմուշներում բիոգեն տարրերի, ծանր մետաղների և նավթի ընդհանուր ածխաջրածինների խտությունը նորմայի սահմաններում է։