Եթե ԱՄՆ-ն uպառնա մեր ազգային անվտանգությանը, մենք նույն կերպ կպատասխանենք. Խամենեի
Եթե ԱՄՆ-ն սպառնա մեզ, մենք կսպառնանք նրանց, եթե նրանք սպառնան Իրանի ազգային անվտանգությանը, մենք առանց վարանելու կսպառնանք նրանց անվտանգությանը. այս մասին, Tasnim-ի փոխանցմամբ, ասել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին:
«Ամերիկացիները նստել են, թղթի վրա փոխում են աշխարհի քարտեզը. իհարկե, դա միայն թղթի վրա է, իրականության հետ կապ չունի։ Նրանք մեկնաբանում են, խոսում, սպառնում են մեզ։ Եթե մեզ սպառնում են, մենք էլ սպառնում ենք իրենց։ Եթե այս սպառնալիքն իրականացնեն, մենք էլ մեր սպառնալիքը կիրականացնենք։ Եթե նրանք սպառնան մեր ազգի անվտանգությանը, մենք անկասկած կսպառնանք նրանց անվտանգությանը», – ասել է գերագույն առաջնորդը: