Բաժիններ՝

Թուրքիայի բնակչությունը նախորդ տարվա համեմատ աճել է

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2024-ին Թուրքիայում բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալներ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

2024-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Թուրքիայում բնակչության թիվը 2023-ի համեմատ աճել է 292.567-ով և կազմել 85 մլն 664.944։

Վերոնշյալ թվից տղամարդկանց թվաքանակը կազմում է 42 մլն 853.110, իսկ կանանց թվաքանակը՝ 42 մլն 811.834։ Ըստ այդմ՝ Թուրքիայի բնակչության 50.02%-ը կազմում են տղամարդիկ, իսկ 49.98%-ը՝ կանայք։

Բնակչության տարեկան աճը 2024-ին կազմել է 3.4 պրոմիլ, մինչդեռ 2023-ի դրությամբ այն կազմում էր 1.1 պրոմիլ։

Հասցեների հիման վրա բնակչության հաշվառման համակարգի (ABPRS) տվյալների համաձայն՝ Թուրքիայում բնակվող օտարերկրացիների թվաքականը նախորդ տարվա համեմատ նվազել է 89.996-ով և կազմել 1 մլն 480.547։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս