Սրիկայություն է 2021թ. ընտրություններին խոստանալ մի բան, կառավարության ծրագրում ամրագրել մեկ այլ բան, իրականացնել լրիվ ուրիշ բան ու վենետիկյան կուրտիզանուհու անմեղ հայացքով հղում անել «ժողովրդից ստացած մանդատի» վրա։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության և թուրքական «TUSAŞ» ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր «ՍU-25» գրոհային ինքնաթիռների արդիականացման մասին։
Այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանից Արցախի Հանրապետություն ուղարկված հումանիտար բեռին, որն այս պահին Հակարիի կամրջի մոտ է, քանի որ Ադրբեջանը թույլ չի տալիս, որպեսզի բեռները մտնեն Արցախ։
Լեռնային Ղարաբաղում պնդում են, որ Ադրբեջանի այդ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան շանտաժ ու իրենց ենթարկեցնելու փորձ։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) փոխանցմամբ՝ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր ՌԴ քաղաքացիները Վրաստանում հիմնել են 21 հազար 326 ընկերություն, ինչը 3 անգամ ավելի է նախորդ 27 տարվա ցուցանիշից:
Եթե մինչև 2018 թվականը Հայաստանի որևէ ղեկավար, անգամ որևէ վեցերորդական քաղաքական գործիչ հայտարարեր, որ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ պատերազմ սանձազերծելու դեպքում Հայաստանի զինված ուժերը չեն պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, նրան լավագույն դեպքում կգամեին ամոթանքի ու անարգանքի սյունին, իսկ ավելի հավանական է՝ կարճ ժամանակ անց դուրս կշպրտեին աշխատասենյակից։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը թվիթերյան գրառմամբ պատասխանել է Նիկոլ Փաշինյանը գրառմանը:
168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն է։
Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանի ընկալումներում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայ ժողովրդի թշնամիների շարքում երկրորդն է կամ երրորդը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Մարտիրոսյանն է։
Վրաստանի «Նավթամթերք ներմուծողների միության» տվյալների համաձայն, 2023 թվականի 6 ամիսների տվյալներով՝ Ռուսաստանը Վրաստանի համար բենզինի և դիզվառելիքի հիմնական մատակարարն է:
«Երեկ հասկացավ, որ Հայաստանի ամենաատելի մարդն ինքն է, ուստի Նիկոլի հեռացումն օրերի և շաբաթների հարց է, բայց մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ մինչ հեռանալն անի անդառնալի քայլեր»,- ասաց Զոհրաբյանը։
2020թ․ ճապոնացի գիտնականները, երկարատև փորձերից հետո, հայտնագործեցին ճշմարտության դեդեկտոր սարքավորումը՝ այն անվանելով «Ռասյոմոն»(1)։ Սարքավորումը հիմնականում կիրառվում էր քրեական գործերով նախաքննությունների ընթացքում։ Այն տալիս էր 100%-անոց արդյունք։ Կասկածյալին, մեղադրյալին, վկային սարքը միացնելիս, նա բոլոր հարցերին պատասխանում է միանգամայն անկեղծ։
Հուլիսի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրավիրած ասուլիսի ժամանակ մի քանի «ռազմական» միտք է հնչեցրել, որի տողատակերում, ըստ էության, ինքնախոստովանական ցուցմունքներ կային, կամ՝ հաստատում այն բանի, որ Արցախի հետ կապված փաշինյանական «զինվորական քայլերն» ունեցել են հետին մտքեր, և առնվազն հրապարակային նպատակներում Փաշինյանը և նրա ընտանիքն ազնիվ չեն եղել:
Նիկոլ Փաշինյանն արդեն երեք տարի խաղաղություն է մուրում թշնամուց, բայց փոխարենը՝ ստանում միայն պատերազմ, կորուստներ, զոհեր, շրջափակում ու սովամահություն։ Վաղուց արդեն տարբերություն չկա՝ Արցախի մասին Փաշինյա՞նն է խոսում, թե՞ Ալիևը, նրանց երկուսի ելակետն էլ նույնն է՝ այն, որ պետք է ազատվել այդ բեռից, արցախցիներին սովամահության դատապարտելով՝ թողնել այն Ադրբեջանի կազմում, ապա արագ հայաթափել այն։
Բաքվի զինվորական դատախազությունում փաստի առիթով հարուցվել է քրեական գործ
Բաքուն լուրջ մտահոգված է Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմական համագործակցության խորացմամբ: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է Ադրբեջանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շրիդարան Մադհուսուդհանանի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է AzerTAc պետական լրատվական գործակալությունը։ Հաջիևը խոսել է մամուլում վերջերս տեղ գտած հրապարակումներին, որոնց համաձայն […]
«Նիկոլ Փաշինյանը որ այդպես խոսում է, չի՞ տեսել՝ թշնամին որտեղ է գտնվում՝ մոտ 220 կմ սահմանը հատել ու մտել է ՀՀ սահման, իսկ ի՞նչ քայլեր է անում։ Նիկոլ Փաշինյանն է հրաման տվել Սև լճի տարածքից, Կապանից ու այլ վայրերից հայկական զորքը հետ քաշվի, որից հետո թշնամին մխրճվել է հայկական գյուղերի մեջ։
Ադրբեջանն անցած տարվա դեկտեմբերից արգելափակել է Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։
«Ես խոստանում եմ Աշոտյան Արմենի, գեներալ Խաչատուրովի, Մամիկոն Ասլանյանի և Փաշինյանի հալածանքներից տուժած բոլոր մեր քաղաքացիների ընտանիքներին, որ էն ցինիկ ժպիտը, ցինիկ ծիծաղը, որը երեկ տեսանք Փաշինյանի դեմքին, մենք իր դեմքից կմաքրենք: Եվ կմաքրենք մեկընդմիշտ, ես դա խոստանում եմ»,- վստահեցրել է Մամիջանյանը:
Հարավային Կովկասի գործերին ՆԱՏՕ–ի ներգրավումը կապակայունացնի այն և բավական կհետաձգի լիարժեք, լիաֆորմատ խաղաղ կարգավորումը։ Այս մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Պենտագոնի հետ հայ բարձրաստիճան պաշտոնյաների շփումների թեման։
Արցախից ստացվող տեղեկությունների համաձայն, Արցախի քաղաքական շրջանակներում նոր փոփոխությունների քննարկումներ են ընթանում: Դրա մեկնարկը ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի փոփոխությունը կլինի: Բազմաթիվ պատճառներ են նշվում՝ նրա քաղաքական անթույլատրելի սայթաքումներից մինչև Թովմասյանի սեփական ցանկություն, սակայն առաջին հերթին խնդիրը Հայաստանի՝ Արցախի հարցով գործընթացից դուրս գալու հանգամանքն է:
ԵՄ առաքելությունն, իհարկե, հայ-ադրբեջանական սահմանին բախումների դեմ դարման չդարձավ. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
Հայ–ադրբեջանական կարգավորումը հեշտ չի ընթանում, սակայն խաղաղությանն այլընտրանք չկա։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր թվիթերյան էջում հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տիրող ներկայիս հումանիտար իրավիճակին:
Մեզ հաջողվել է բարձրացնել միջազգային իրազեկվածության և ուշադրության մակարդակը: Այդ ուղղության գլխավոր միջոցառումը դարձավ հուլիսի 24-ին կայացած իմ հրատապ մամուլի ասուլիսը, որին մասնակցել է բավականին պատկառելի կազմ՝ միջազգային ու սփյուռքյան շուրջ 100 լրագրող 35 երկրից, այդ թվում՝ աշխարհի ամենառաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ասուլիսի արդյունքներն արդեն երեկվանից դրսևորվում են տարբեր հրապարակումների տեսքով:
Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում՝ 2-3, Ստեփանակերտ, Մարտունի քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ։
Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպմանը «վերլուծվել են ռուս-հայկական օրակարգի ամենաակտուալ թեմաները, այդ թվում՝ տնտեսական և հումանիտար ուղղություններում:
Վրաստանից Եվրամիություն արտահանումը նվազում է, գրում է տնտեսական հարցերով լրատվություն հրապարակող Business Media Georgia-ն: Տեղեկության համաձայն, 2023 թվականի 6 ամսում ԵՄ-ում Վրաստանից արտահանվել է 398 մլն դոլարի ապրանք, ինչը 8 տոկոսով պակաս է նախորդ տարվա համեմատ։