Ղարաբաղից հետո ՌԴ–ի կարիքն այլևս չկա. Զատուլինը` Բաքվի պահանջի մասին

Բաքուն պահանջել է փակել Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը, քանի որ ղարաբաղյան հարցը «փակելուց» հետո ադրբեջանական իշխանությունները առաջնահերթությունը տալիս են Թուրքիայի հետ համագործակցությանը: Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Ավելի վաղ Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Եվգենի Պրիմակովը հայտնել էր, որ Բաքուն պահանջել է փակել Ադրբեջանում գործող «Ռուսական տունը»` իրավաբանական գրանցման բացակայության պատճառով:

«Ադրբեջանի իշխանությունների իրական քաղաքականությունը բոլորովին այլ է` նրանք Թուրքիայի դաշնակիցներն են և իրենց շահերի հետ միասին թուրքական շահերն են առաջ մղում Կասպից ծովում, Կենտրոնական Ասիայում և Կովկասում»,-ընդգծել է Զատուլինը:

Նրա կարծիքով՝ «Լեռնային Ղարաբաղից հետո» Բաքվի համար Ռուսաստանի կարիքը վերացել է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728