Ռուսական գազը Թուրքիայի տարածքով մատակարարվում է Սլովակիային

Սլովակիայի ազգային գազամատակարարման ընկերությունը (SPP) հայտնել է, որ Սլովակիան ռուսական գազ է ստանում Թուրքիայի տարածքով, այն բանից հետո, երբ Ուկրաինան դադարեցրել է իր տարաքծով ռուսական գազի հոսքը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ընկերության մամուլի խոսնակը նշել է, որ ռուսական «Գազպրոմ» արտահանող ընկերությունը մասնակիորեն թարմացրել է գազի մատակարարումները և դրանք կատարվում են հարավային ճանապարհով՝ «Թուրքական հոսք»-ով և Հունգարիայով։

Նշվում է, որ Թուրքիայի տարածքով դեպի Սլովակիա գազամատակարարումը սկսվել է փետրվարի 1-ից և նախատեսվում է կրկնապատկել մատակարարվող գազի ծավալները։

Տեսանյութեր

Լրահոս