Ադրբեջանի հերթական թիրախը Հադրութի Մարիամաձոր գյուղն է
Ժամանակավորապես բռնազավթված Արցախում Ադրբեջանի ֆաշիստական վարչակարգը շարունակում է ոչնչացնել համաքրիստոնեական նշանակություն ունեցող պատմա-ճարտարապետական կոթողներ, ամբոջական բնակավայրեր և բնակելի թաղամասեր: Այդ քաղաքականության հերթական թիրախն է դարձել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը, այս մասին հայնտում են «Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն» էջում։
«Այս բոլոր փաստերը ևս մեկ անգամ վկայում են, որ Արցախի տարածքում գտնվող ամբողջ համամարդկային արժեք ներկայացնող ժառանգությունը գտնվում է ամբողջական ոչնչացման և յուրացման վտանգի տակ, ինչը նույնպես ցեղասպանության դրսևորում է։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն այն երկիրն է, որը տարիներ առաջ պետական մակարդակով ոչնչացրեց Ջուղայի հազարամյա խաչքարերը և մնաց անպատիժ։ Բնավ էլ անսպասելի չէ, որ նույնը կատարվելու է բռնազավթված Արցախում, որտեղ Ադրբեջանն իրեն վերապահում է գործողությունների ազատություն։ Եվ Արցախում հայկական մշակութային ժառանգության հանդեպ կատարվող վանդալիզմը արձանագրում են նաև միջազգային գիտական կենտրոնները, որոնք մեզ կարևոր հիմք են տալիս ադրբեջանական` ցեղասպան և ահաբեկիչ պետությանը միջազգային դատարանի առաջ կանգնեցնելու համար»,- նշվում է հաղորդագրությունում։