Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Իրաքի քրդաբնակ գյուղերը

Թուրքիան շարունակում է օդային հարվածներ հասցնել Իրաքում գտնվող քուրդ զինյալների հենակետերին։ Անկարան նրանց համարում է ահաբեկչական ուժեր: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ քրդական աղբյուրների հայտնած տեղեկությունների՝ Իրաքի Սուլեյմանիյե շրջանի քրդաբնակ գյուղերից մի քանիսը ենթարկվել են Թուրքիայի օդուժի հրթիռակոծմանը:

Որպես պատճառ առաջ է քաշվում այն հանգամանքը, որ տեղի քուրդ զինյալները լուրջ դիմադրություն են ցուցաբերել Թուրքիայի զինուժի դեմ մարտերում:

Աղբյուրը նշում է, որ զոհերի ու վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728