Նրա խոսքով՝ Թրամփի օրոք աշխարհը կարող է շատ ավելի անվտանգ դառնալ, քանի որ նրա առաջին նախագահության ընթացքում ԱՄՆ-ն ոչ մի պատերազմ չի սկսել։
Փետրվարի 11-ին Բաքվում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանն առաջադրված շինծու մեղադրանքներով ընթացող դատավարության ժամանակ ադրբեջանցի պետական մեղադրողները նրանց «կատարված հանցագործության կոնկրետ դրվագներ» են ներկայացրել. որոնք ընդգրկում են, օրինակ, 1991 թվականը՝ Շուշիի շրջանի ուղղությունը, 2010 թվականը՝ Վարանդայի շրջանը, և այլն:
«Մենք կարևորում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը հնարավորինս արագ ավարտվի և խաղաղություն հաստատվի»,- հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն CNN TURK-ին տված հարցազրույցում:
«Իշխանությունը պետք է հեռանա, ժողովուրդը պետք է դուրս գա փողոց՝ հասկանա, թե իշխանությունների արածի արդյունքն ի վերջո ինչն է լինելու։ Մեզ տանում են թուրք-ադրբեջանական տանդեմի ենթակայության»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե ստեղծված իրավիճակում ի՞նչ է պետք անել։
Ալիևը նշել է, որ նախագահ Թրամփի հետ աշխատելու նախկին փորձը դրական էր. «Մենք ակնկալում ենք, որ այս չորս տարիները, որոնք համարում ենք ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում կորցրած տարիներ, կդառնան անցյալ և մենք ամեն ինչ նորից կվերսկսենք»։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքով՝ ամենամեծ ռիսկայնությունն այն է, երբ Հայաստանի իշխանությունը համաձայնում է առանց միջնորդների բանակցել Ադրբեջանի հետ։
«Գնացին Ակնայում նկարվեցին ու հռչակեցին իրենց հայրենիքը, Ստեփանակերտի հրապարակում աղաղակեցին, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», կարծես թե իրենց այդքան ատելի նախկին իշխանությունն Արցախն իրենց հայրենիքը չէին համարում։ Համարում էին, բայց այդ մասին չէին աղաղակում»,- հավելեց Մետաքսե Հակոբյանը։
Թե’ ԵՄ և թե’ Մաքսային միության գործընկերները տեղյակ էին զուգահեռ ընթացող բանակցություններից։ Սակայն ինչ-որ պահի ԵՄ մեր գործընկերները մեզ տեղեկացրին իրենց դիրքորոշման փոփոխության մասին։ Առաջին անգամ ասվեց երկու բանակցային գործընթացների անհամադրելիության մասին, և բանակցությունները «և-և»-ից միակողմանի վերածվեցին «կամ-կամ»-ի։ Հայաստանն անմիջապես արձագանքեց, որ կամ-կամի տրամաբանության մասին խոսք երբևէ չի գնացել և գնալ չի կարող։
Աշխարհի գերտերությունները և միջազգային կազմակերպություններն իրենց հայտարարություններում հաճախ մատնանշում են մարդու հիմնարար իրավունքները և համամարդկային արժեքները:
«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» (TÜİK) տվյալների համաձայն՝ 2024-ին հարևան երկրներ կատարած արտահանման ծավալներում գրանցվել է հանրապետական Թուրքիայի ամենաբարձր ցուցանիշը:
ՔՊ-ի գաղափարական տրանսֆորմացիայի հեղինակն Ադրբեջանն է, և Փաշինյանը կատարում է ադրբեջանական պահանջներն իր «Իրական Հայաստանով», որը ոչ թե հանուն Հայաստանի Հանրապետության է, այլ ընդդեմ, որտեղ դոմինանտ է և լինելու է ադրբեջանական գաղափարախոսությունը:
Տեղափոխության և բնակության հաստատման պլանավորման հարցերով զբաղվող միջազգային «Henley & Partners» ընկերությունը հրապարակել է հարուստ մարդկանց տեղափոխություններին վերաբերող զեկույց:
Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը ցինիզմ է համարում Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունները, թե արցախցիները կարող էին մնալ կռվել՝ ՀՀ թողած զենքերով, ոչ թե դուրս գալ Արցախից:
Բաքվի «Ռուսական տան» շուրջ սոցիալական ցանցերում ապատեղեկատվությունը հիմնված է հայտնի մեթոդական ձեռնարկների վրա և նպատակ ունի խաթարել ռուս-ադրբեջանական հարաբերությունները, ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Փաշինյանը որևէ մեկին հետաքրքիր չէ. չունի կրթութուն, արժանիքներ… Փաշինյանն ամբողջ հայկական աշխարհ քանդել է, կռվացրել բոլորին բոլորի հետ, դրա համար նրա թիկունքում ուժ չկա։ Նա կորցրել է ազդեցությունը դրսում, հիմա՝ նաև ներսում։ Նա փակուղում է. ելք չունի, որովհետև հույսը դրել էր արտաքին ուժերի վրա, որոնք իրենից ձեռք են քաշել»,- խոսքը եզրափակեց Ավետիք Չալաբյանը։
Մյունխենի անվտանգության 61-րդ համաժողովին ընդառաջ հրապարակվել է «Բազմաբևեռություն» վերնագրով 2025-ի Մյունխենի անվտանգության զեկույցը, որով փորձել են պարզել տարբեր երրկրների քաղաքացիները ինչ դիրքորոշում ունեն այլ երկրների նկատմամբ:
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ՀՀ նախկին վարչապետ (1992-93թթ.) Խոսրով Հարությունյանն է:
Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD) երկրորդ օրն անդընդմեջ հայտնում է ավելի քան 5 բալ ուժգնությմաբ երկրաշարժի մասին:
Իրանը պաշտոնական բողոք կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների առնչությամբությամբ, որոնք խախտում են միջազգային իրավունքը, գրում է իրանական Tasnim գործակալությունը։
«Իրենք ուզում են հարվածել Սիսիանից վերև, որն ամենանեղ հատվածն է, ճանապարհներն արդեն կառուցել են, ինչի՞ համար է դա պետք, եթե ոչ՝ մատակարարման և միջանցք բացելու համար: Նրանք ուզում են նաև Վարդենիսի ուղղությամբ որևէ տեղից մտնել Սևան, դե, պատկերացնո՞ւմ եք ինչ հարված է դա լինելու ՀՀ պետական համակարգի համար, եթե Ադրբեջանը մի տեղ մտնի Սևան. Այդ ամբողջ լճի անվտանգությունը ո՞նց ենք հետո ապահովելու»:
Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները չեն վերականգնվի առանց Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շվեյցարական Die Weltwoche շաբաթաթերթին տված հարցազրույցում: Նա հավելել է, որ երկրի իշխանությունները վարում են պրագմատիկ քաղաքականություն, առանց որի Վրաստանը չի գոյատևի։
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտնել է, որ Թուրքիան ու Թուրքմենստանը խորացնում են հարաբերությունները էներգետիկ ոլորտում։
Ադրբեջանի հարցերով փորձագետ, Ազգային ժողովի (ԱԺ) իմքայլական նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն իր տելեգրամյան ալիքում հրապարակել է ադրբեջանական վերլուծական մի հաղորդումից հատված, որում հստակ երևում է՝ ինչու է Ադրբեջանը Հայաստանին կոնկրետ պահանջներ ներկայացնում, և ինչու են դրանք՝ որպես հետևանք, կատարվում անմիջապես:
«Ըստ էության, իրեն առանձնապես ոչ մի բան չհաջողվեց,- հավելեց նա, ապա անդրադառնալով Վենսի լուսանկարի պատմությանը՝ նշեց,- Չի լինում այնպես, որ լինի հանդիպում, ու փոխնախագահի որևէ ռեսուրսում՝ պաշտոնական որևէ էջում, այդ մասին նշում չլինի։ Ճիշտն ասած, մինչև համար ինձ համար գաղտնիք է մնում, թե ո՞վ է նրանց նկարել, Վենսը չունի այդ նկարը, նրա որևէ էջում չկա նման լուսանկար․ այդ նկարն էքսկլյուզիվ է, միայն Նիկոլն ունի»։
Մինչ Փաշինյանը փորձում է արևմտյան այցերով ամրապնդել իր արևմտյան արտաքին քաղաքականության հեռանկարները, որոնք կասկածի տակ են հայտնվել Սպիտակ տանը Թրամփի վարչակազմի հայտնվելու հետևանքով, ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարեց՝ դեմ է Հայաստան-Ադրբեջան փաստաթղթի ստորագրմանն արևմտյան սցենարով։
Կարելի է բերել բազմաթիվ փաստեր, պայքարի և անձնազոհության բազմաթիվ դրվագներ, բայց այդ ամենն անիմաստ է, երբ գործ ունենք տիեզերական մակարդակի անբարոյականության, ստորության և ցինիզմի հետ:
Հիմա իրադրությունը սկսել է շատ դեպքերում ծայրահեղ դրսևորումներ ունենալ, իսկ իշխանության շարած ականները՝ կիրառվող քաղաքական բառամթերքի և դիրքորոշման առումով, Հայաստան պետության դեմ են աշխատում:
«ՀՀ օրենքի նախագիծ եք ներկայացնում, բարի ցանկությունները Վալենտինին իրար գրեք կամ Նոր տարուն Ձմեռ պապիկին նամակ գրեք, չնայած ուշ է, բայց դուք ամեն ինչ ուշ եք անում։ Պարտադի՞ր է, որ ձեր ցանկությունների համար Հայաստանը հայտնվի աշխարհաքաղաքական փակուղու մեջ։ Ու առհասարակ, եկեք մի քիչ խոսենք ձեր արտաքին քաղաքականությունից՝ այդ որ շուտասելուկի պես կրկնում եք, մի գիշերում, մի գիշերում փոփոխություն և այլն, որը չի եղել, բոլոր կողմերը տեղեկացված էին բանակցային գործընթացից, բա ձեր դիրքորոշումները քանի՞ գիշերում է փոխվել։
Բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM & Partners ընկերության ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանը դժվարացավ ասել, թե այս ամենն ինչով կարող է ավարտվել։ Սակայն, ըստ նրա՝ չես կարող ունենալ հարևան, նման հզոր խաղացող, որից ունես այդքան մեծ կախվածություն, և հանկարծ մտնես ինչ-որ խաղերի մեջ։
Նույն Նիկոլ Փաշինյանը ժամանակին Ադրբեջանի ձեռքին կռվաններ էր տալիս Ռուբեն Վարդանյանի մասին՝ բավականին անհիմն ու անհեթեթ հայտարարություններ անելով։