Կարելի է բերել բազմաթիվ պայքարի բազմաթիվ դրվագներ, բայց այդ ամենն անիմաստ է, երբ գործ ունենք տիեզերական մակարդակի անբարոյականության, ստորության և ցինիզմի հետ. Արցախի ՄԻՊ-ը՝ Ալեն Սիմոնյանին

Կարելի է բերել բազմաթիվ փաստեր, պայքարի և անձնազոհության բազմաթիվ դրվագներ, բայց այդ ամենն անիմաստ է, երբ գործ ունենք տիեզերական մակարդակի անբարոյականության, ստորության և ցինիզմի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Երբ Ֆրիդոմ Հաուսը ներկայացնում էր Արցախում էթնիկ զտման մասին անգլալեզու զեկույցը՝ փաստագրելով ադրբեջանական հանցագործությունները, քննարկման ժամանակ հարց տվեցի, թե ինչպես կարելի է անել, որ զեկույցը հասանելի լինի նաև հայ հանրությանը, որպեսզի մարդիկ ծանոթանան Արցախում կատարվածին, և ի վերջո վերանա այն անիմաստ հարցերի շարանը, թե ինչու չկռվեցիք, կարելի էր մնալ ու պայքարել և այլն:

Երևի միամտություն էր կարծել, թե զեկույցը կամ բազմաթիվ այլ փաստագրող նյութեր կարող են որևէ բան փոխել, քանի որ ատելության խոսք գեներացնող այդ թեզերը հրապարակ են նետվում քաղաքական իշխանության և նրանց սպասարկող լրատվամիջոցների կողմից, և դրա դեմ պայքարը ենթադրում է պայքար պետական քարոզչամեքենայի դեմ։

Ի պատասխան ԱԺ նախագահի՝ կարելի է բերել բազմաթիվ փաստեր, պայքարի և անձնազոհության բազմաթիվ դրվագներ, բայց այդ ամենն անիմաստ է, երբ գործ ունենք տիեզերական մակարդակի անբարոյականության, ստորության և ցինիզմի հետ»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ կարելի էր մնալ Ղարաբաղում ու կռվել, պայքարել:

Տեսանյութեր

Լրահոս