Իրանը բողոք կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ Թրամփի վերջին հայտարարությունների առնչությամբ

Իրանը պաշտոնական բողոք կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների առնչությամբությամբ, որոնք խախտում են միջազգային իրավունքը, գրում է իրանական Tasnim գործակալությունը։

Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին սոցիալական մեդիայի X հարթակում հրապարակված գրառման մեջ հայտարարել է, որ իրանցիների զանգվածային մասնակցությունը Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձի հանրահավաքին հուժկու պատասխան էր երկրի դեմ Թրամփի վերջին սպառնալիքներին։

«Իրանը հաստատակամորեն կպաշտպանի իր անվտանգությունն ու ազգային շահերը»,- գրել է Ղարիբաբադին։

Նա հավելել է, որ իրավական գործողությունների շրջանակում Իրանը բողոքի նամակ կգրանցի որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ՝ դատապարտելով ԱՄՆ նախագահի՝ միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը հակասող հայտարարությունները։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կնախընտրի միջուկային համաձայնագիր կնքել Իրանի հետ, քան «դժոխային ռմբակոծության» ենթարկել նրան:

Տեսանյութեր

Լրահոս