Որ երկրներում են Թուրքիային համարում դաշնակից

Մյունխենի անվտանգության 61-րդ համաժողովին ընդառաջ հրապարակվել է «Բազմաբևեռություն» վերնագրով 2025-ի Մյունխենի անվտանգության զեկույցը, որով փորձել են պարզել տարբեր երրկրների քաղաքացիները ինչ դիրքորոշում ունեն այլ երկրների նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Վերոհիշյալ զեկույցում հարցումներ են կատարվել ԱՄՆ-ում, Գերմանիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Չինաստանում, Ճապոնիայում, Կանադայում, Հնդկաստանում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում։

Մասնավորապես Թուրքիային ընկալում եք որպես «դաշնակից թե՞ սպառնալիք» հարցմանն ի պաատասխան՝ «դաշնակից» ընկալողների ցուցանիշն ավելի բարձր է եղել բոլոր երկրներում, բացի Ֆրանսիայից։

Այս ցուցանիշով Թուրքիան Հարավային Կորեայից հետո դարձել է ամենաշատ դրական կարծիքներ ունեցող երկրորդ երկիրը։

Տեսանյութեր

Լրահոս