«Ամեն դեպքում այս միջանցքն անցնելու է». թուրք նախարարը՝ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին

«Մենք կարևորում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը հնարավորինս արագ ավարտվի և խաղաղություն հաստատվի»,- հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն CNN TURK-ին տված հարցազրույցում:

Հարցին՝ ի՞նչ իրավիճակ է «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված, թուրք պաշտոնյան պատասխանել է. «Մեզ համար արժեքավոր քննարկումները շարունակվում են: Իհարկե, պետք է հաշվի առնենք նաև երկրների ազգային անվտանգությունը: Ադրբեջանն ու Հայաստանը այս հարցը քննարկում են»:

Ընդգծելով, որ կա նաև Իրանի այլընտրանքը, Աբդուլքադիր Ուրալօղլուն նշել է, որ այս տարբերակը նույնպես քննարկման սեղանին է:

«Ամեն դեպքում, այս միջանցքն անցնելու է: Մեր ադրբեջանցի եղբայրներն ուսումնասիրում են՝ կանցնի Հայաստանի, թե Իրանի տարածքով: Մենք նույնպես հետևում ենք իրավիճակին»,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս